Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/554

Այս էջը սրբագրված է

1. Ձեր գրությունը — Հիշաաակված «գրությունը» (նամակը) մեզ չի հասել։

2. Դերենիկը ինծի... գրեր էր — Դ. Ճիզմեճյանի այդ նամակը, որով հայտնել էր քեռու՝ Սարգիս Տեր-Ստեփանյանի և եղբոր՝ Գառնիկ Ճիզմեճյանի սնանկանալո՛ւ լուրը, չի հասել մեզ (տե՛ս նաև 36 38 նամակը սույն հատորում)։

3. «Շիրակը» է՛ն շատ գրած է իմ մասին — «Շիրակ» հանդեսը տարբեր առիթներով գրել է Վարուժանի «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպի (1905, թիվ 1․ էջ 71 — 72), «Վազվան բողբոջներ» (1905, թիվ 8, էջ 157), «Դաշտերու տղան» (1905, թիվ 9, էջ 234), «Թողեր մեծնամ» (1905, թիվ 10—11, էջ 364) բանաստեղծությունների մասին։

4. Կառաջարկե, որ թերթին աշխատակցիմ — Վ. Թեքեյանը 1906-ի փետրվարի 13-ի նամակում ցանկություն էր հայտնել, որ Վարուժանը աշխատակցի «Շիրակին» (տե՞ս «Նամականի», էջ 235—236)։


35. ԲԱՌՆԱՊԱՍ ՊԻԼԵԶԻԿՃՅԱՆԻՆ

(էջ 273)

Ինքնագիրը պահվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանով, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, չմշակված նյութեր։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Ձեր խնդրանքին համեմատ — Բ. Պիլեզիկճյանի՝ 1906-ի փետրվարի 27-ի նամակը Դ. Վարուժանին տե՞ս ԳԱԹ, ԳՎՖ, Լ № 93։

2. Ղրկած եմ «Սարսուռներեն» օրինակ մը — Վիեննայի Մխիթարյանների Մատենադարանին նվիրած «Սարսուռների» օրինակի մակագրությունը տե՛ս այս հատորի «Ընծայագրեր» բաժնում (№ 4)։

3. Խնդրեմ իմաց տայիք — հայտնի չէ, Վարուժանին տեղեկացրե՞լ են, թե ոչ։


36. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 274)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6867։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Նամականի», Էջ 62—64, երկրորդ անգամ՝ Երկեր, 1984, Էջ 517—518։

Տպագրվում Է ինքնագրիք։

1․ Բարյացակամ ազգին-խոսքը Ա. Չոպանյանի տպագրած հետևյալ ազգի մասին է. «Գրքեր. — Դանիել Վարուժանի «Սարսուռները» — Դանիել Վարուժան, որուն մեկ հոյակապ քերթվածը կը հրատարակենք մեր այս թիվով, ի լույո ընծայած է բանաստեղծությանց հատորիկ մը, որ սքանչացմամբ պիտի կարդացվի։

Վարուժան հայ բանաոտեղծության ամենեն ինքնատիպ ու հզոր դեմքերեն