Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/555

Այս էջը սրբագրված է

մին ըլլալու կոչված է։ Իր հատորին վրա ավելի մանրամասնորեն պիտի խասինք մեր հաջորդ թիվով» («Անահիտ», թիվ 1—2, էջ 32)։

2. Վահքե՛ն ալ երկար գրախոսական մը պիտի ընեն — տե՜ս № 33 նամակի № 2 ծանոթագրությունը։

3. Աբովյանի վրա գրած խմբագրականը — խոսքը «Աբովյանի հարյուրամյակին առթիվ» հոդվածի մասին է («Անահիտ», 1906, թիվ 1—2, Էջ 1-19)։

4. Ութը տարի առաջ գրածնիդ — նկատի ունի Ա. Չոպանյանի «Խաչատուր Աբովյան (կյանքր և գործը)» հոդվածը («Անահիտ», 1898, թիվ 2, էջ 49—32)։

5․ Ձեր տված արևելյան էջերը — «Անահիտը» սկսած 1902-ից տպագրում էր Օմար Խայամի, Սաադիի, Հաֆըզի, ինչպես նաև թուրք բանաստեղծների ստեղծագործություններից թարգմանություններ։

6. Այս մեկ կտորին թարգմանությունը — հիշատակված է Հ․ Թիրյաքյանի թարգմանությամբ «Անահիտի» 1906-ի 1—2 համարներում տպագրված Ֆիրդուսու «Շահնամեի» Ա դրվագը (Էջ 22—24)։

7․ Ամբողջապես թարգմանե — Հ․ Թիրյաքյանի թարգմանությամբ Ֆիրդուսու «Շահնամեն» ամբողջությամբ լույս տեսավ 1909-ին Նյու-Յորքում՝ «Շահնամակ» վերնագրով։

8․ Կարդացի — Դ. Վարուժանին հղած 1906-ի հունվարի 14-ի նամակում (տե՜ս «Նամականի», Էջ 232) Ա, Չոպանյանը խորհուրդ էր տվել կարդալ հիշյալ հեղինակների ստեղծագործությունները։

9. Կուղարկեմ քերթված մը — խոսքը «Կարմիր հողը» քերթվածի մասին է, որը հեղինակել է 1906-ի փետրվարի 19-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 13, Էջ 61 — 63) և տպագրել «Անահիտ», 1906, թիվ 3—5, Էջ 89։


37. <ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿՅԱՆԻՆ>

(էջ 275)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 37։

Առաջին անգամ հրաաարակվել է՝ «Նամականի», Էջ 71։

Հասցեատերը նշվում է նամակի տվյալներով, ինչպես նաև Ստ․ Սարյանին 1906-ի մարտի 26-ին գրած նամակում (տե՜ս № 39) եղած հիշատակությամբ։

Թվագրման համար հիմք Է ծառայել հետևյալը. Ստ․ Սարյանին հղած վևրոհիջյալ Նամ ակում Վարուժանը հ այտն ում Է, որ ստացհլ Է Ա, Ղազիկչէէ^նի նամակը և սպասում է նրա դիտողություններին։ Սույն նամակի «ըրեք Ձեր դիտողություններ» և «հլու եմ Ձեր քննադատությանն» արտահայտությունները ցույց են տալիս, որ գրած պետք է լինի մինչև մարտի 26-ը։

Տպագրվում Է սևագրից։

1․ Ձեր նամակը ստացա — հիշատակված նամակը ԳԱԹ-ում չի պահպանվել։