Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/556

Այս էջը սրբագրված է

2. Ըրեք Ձեր դիտողությունները — հայտնի չէ, Ա. Ղազիկյանը պատասխանել է Վարուժանի նամակին թե ոչ։

3. Իբր գրաբար գիրք «Իլիական» մը և «Աստվածաշունչ» մունիմ միայն — Հոմերոսին վերագրվող հին հունական «Իլիական» էպիքական պոեմը 19-րդ դարում գրաբար են թարգմանել Եղիա Թովմաճանը (1843) և Արսեն Բագրատունին (1864)։ Իսկ «Աստվածաջունչը» ունեցել է բազմաթիվ գրաբար տպագրություններ։ Հայտնի չէ, թե ո՜ր հրատարակություններն են եղել Վարուժանի ձեռքի տակ։

4. Ոլիմպոս — Հունաստանի ամենաբարձր լեռնազանգվածը, հին հունական դիցաբանության մեջ համարվում էր սրբազան լեռ, ուր բնակվում էին աստվածները։

5. Դեռ ականջս է հայկական գոռ խրխինջը — խոսքը Կարգուչիի «Հառա՜ջ, հառա՜ջ» բանաստեղծության՝ Ա. Ղազիկյանի թարգմանության մասին է, որ տպագրվել է «Բազմավեպում» (1905, թիվ 12, էջ 561—564)։


38. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 276)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 70—72, երկրորդ ասնգամ՝ «Նամականի», էջ 64—66։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. նամակիդ մեջ — տե՛ս № 34 նամակի № 2 ծանոթագրությունը։

2. Կարմիր կոտորածը — ակնարկված են 1894—96 թթ. հայկական ջարպերը։

3. Բռնի ռուսացումը — հավանաբար նկատի ունի 1903-ի հունիսի 12-ի ցարական օրենքը, որով պետականացվում էին հայ եկեղեցա պատկան կալվածքները և փակվում հայկական ծխական դպրոցները։

4. Լրագրի մը մեջ կը կարդամ — հայտնի չէ, որ թերթի և ինչ հոդվածի մասին է խոսքը։

5 Ապրիլին «Անահիտը» — տե՛ս № 33 նամակի № 4 ծանոթագրությունը։

6. Մայիսին «Բազմավեպը» — տե՛ս № 33 նամակի № 2 ծանոթագրությունը։

7. Կարծեմ «Շիրակն» ալ — Վ. Թեքեյանը գրախոսական տպագրելու խոստում չի տվել (տե՛ս «(Նամականի», էջ 234—236)։ Ըստ երևույթին Վարուժանը նման ենթադրություն արել է՝ ելնելով Վ. Թեքեյանի ջերմ վերաբերմունքից։ «Շիրակը» 1906-ի հունվար-մայիս ամիսներին չի հրատարակվել և հետագայում չի անդրադարձել «Սարսուռներին»։

8. Քարտիդ և խոստմանդ շնորհակալ եմ — հայտնի չէ, ինչ բացիկի և խոստման մասին է խոսքը։