Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/557

Այս էջը սրբագրված է

39. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 278)

Սևապիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ № 67, էջ 32—34։

Առաջին անգամ հապավումով հրատարակվել է՝ «Նամականի», էջ 66—68։

Տպագրվում է սևագրից, ամբողջությամբ։

1. Ձեր քարտը — խոսքը Սա. Սարյանի Դ. Վարուժանին հղած 1906-ի մարտի 17-ի բացիկի մասին է, որով շնորհակալություն է հայտնել «Սարսուռները» իրեն նվիրելու համար (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 261)։

2. Կը ղրկեմ գրքերը — խոսքը «Սարսուռների» մասին է։

3. Տպարանապետին — այսինքն՝ Սուքիաս էփրիկյանին։

4. Անցած գործը քրքրելը — ակնարկը վերաբերում է Մուրատ-Ռափայելյան վարժարանում ուսումնառության տարիներին հայերենի ուսուցիչ և ուսումնապետ Հովհան Ավգերի հետ ունեցած հակամարտությանը, նրա դեմ մղած պայքարին (մանրամասն տե՜ս № 192 նամակի № 9 ծանոթագրությունը)։

5. Մեկ և միակ նամակ մը — հիշյալ նամակը չի հասել մեզ և հայտնի չէ, ո՞ւմ է Հասցեագրված։

6. Հայր Հովնանի համար գրքին վրա գրածիս — զատելով Ստ. Սարյանի 1906-ի մարտի 17-ի բացիկից, Վարուժանը «Սարսուռները» նվիրել է Հ. Ավգերին, բայց բավականաչափ սառ մակագրությամբ։ Այդ առթիվ Ստ. Սարյանը հարկ է համարել կշտամբել. «Լավագույն չէ՞ր սիրելի Հայր Հովհանին գ իրքը տալեդ առաջ երկու անուշ տողեր գրեիր, որպեսզի հին հիշատակաց ստվերն անգամ չմնար» (ԳԱԹ, ԴՎՖ, № 261)։

7․ Լեթե (Լեթա) — հունական դիցարանում դժոխքի (Հադես) գետը, որից մի կում առնելով, մոռանում էին երկիրն ու երկրային կյանքը։

8. Ախերոն — հունական դիցարանում անդրերկրյա գետ։

9. Շնորճակալությանս բոլոր անոնց — ակնարկը վերաբերում է «Սարսուռների» նկատմամբ Մուրատ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչների և աշակերտության ցույց տված ջերմ վերաբերմունքին և գնահատականներին։

10. Որուն նամակը ստացած եմ — տե՜ս № 37 նամակի № 1 ծանոթագրությունը։


40. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 280)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 95։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նայիրի», շաբաթաթերթ, Պեյրութ, 1962, հունվարի 7, թիվ 36, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 68—70։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ձեր տեղափոխության ուրախ եմ — Ռ. Պազարճյանը Իտալիայի Ֆելթրե քաղաքիք տեղափոխվել էր Պադուա (Բատուա)։