Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/558

Այս էջը սրբագրված է

2. Ձեր conference-ներուն — Ռ. Պազարճյանը Պադուայում և այլ քաղաքներում կազմակերպել է կոնֆերանսներ, կարդացել դասախոսություններ, փիլիսոփայական և այլ խնդիրների շուրջ, որոնք վիճաբանություններ են առաջացրել մասնագետների և ունկնդիրների շրջանում։

3. Ձեր ուղած քերթվածին գաղղ.<իերեն> թարգմանությանը — 1906-ի մարտի 28-ի նամակով Ռ. Պազարճյանը Վարուժանից խնդրել էր իրեն նվիրված «Հայ բժիշկը» և «Սարսուռներ» ժողովածուի մի քանի բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները՝ գերմաներենի վերածելու և տպագրելու համար (տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվներիտ, 1983, № 2, էջ 108)։

4. Ալմանախի մը մեջ կը հրատարակվի — խոսքը «Գենտի համալսարանի ազատ ունկնդիրների ալմանախի» («Ալմանախ դեզ էթյուղան լիբեռ դը (ունիվերսիթե դը Գան») մասին է։

5. Աստղիկ — տե՛ս «Դրվագ մը ճամբորդի հին հուշերես (Վենետկեն Աթենք)» ուղեգրության № 7 ծանոթագրությունը։

6. «Սարսուռներեն» թարգմանելու — հայտնի չէ, թե Ռ. Պազարճյանը կարողացե՞լ է իրականացնել իր ցանկությունը։

7. Քերթված մը «Անիի» վրա — խոսքը «Անիի ավերակներուն մեջ» բանաստեղծության մասին է, որը սկզբնապես վերնագրել է «Անի», և ավարտել 1906-ի ապրիլի 15-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 13, էջ 67—68)։

8. Նոր հատոր մը կը լրացնեմ — խոսքը «Ցեղին սիրտը» ժողովածուի» մասին է։

9. Միլտոն կարդացի և «Ֆաաստն» ալ... Առաջինին՝ երկրորդ և իններորդ երգերը — խոսքը Միլթոնի «Դրախտ կորուսյալի» և Գյոթեի «Ֆաուստի» մասին է։ Վարուժանը փոխադրել է «Դրախտ կորուսյալ» պոեմի երկրորդ գրքից («Երգ») մի հատված՝ «Լույսին» վերնագրով (տե՛ս «Պատառիկներ» բաժնում։

10. Հորմես ջլատիչ նամակներ կստանամ — այս շրջանում Վարուժանի՝ հորից ստացած նամակները ԳԱԹ-ում չեն պահպանվել։


41. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 283)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 36։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 70—71։

Տպագրվում է սևագրից։


42. <ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ>

(էջ 283)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 37—38։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և Ս. Սարյանի՝