Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/559

Այս էջը սրբագրված է

Դ․ Վարուժանին հղած 1906-ի ապրիլի 18-ի նամակի (տե՛ս ԴՎՖ, № 262) բովանդակության հիման վրա։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Քարտերնիդ ստացա — հիշյալ բացիկը տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 262։

2. Հայրական պատվերնիդ հանձնած եմ Գրիգորն — Ստ․ Սարյանը Վարուժանի միջոցով պատվիրել Է Գրիգոր Խանպեկյանին իր ուսումնառության և քննություններին վերաբերող բոլոր տեղեկությունների մասին ժամանակին հայանել վարժարանի տնօրինությանը։

3. «Արաքսին» երկու թիվերն ստացա — թերևս խոսքը 1905-ի Բոստոնում Հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթի մասին է։ Հետաքրքրող ժամանակահատվածում այդ անվամբ որևէ այլ պարբերական լույս չի ընծայվել։

4. Ձեր գրած ծանուցումը — «Շիրակ» հանդեսում «Սարսուռների» մասին ոչ մի ծանուցում չի տպագրվել, մանավանդ որ «Շիրակը» մի քանի ամսվա դադարից հետո սկսել էր վերահրատարակվել 1906-ի հունիսից։ Հավանաբար Ստ. Սարյանի ծանուցումը տպագրվել է որևէ այլ պարբերականում։


43. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 284)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 96։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նայիրի» շաբաթաթերթ, Պեյրութ, 1962, հունվարի 7, թիվ 36, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 72։

Տպադրվում է ինքնագրից։

1. Ձեր քարտին ուշ կը պատասխանեմ — հավանաբար խոսքը Ռ. Պապարճյանի 1906-ի ապրիլի 4-ին Վարուժանին ուղղած բացիկի մասին է (տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 108—109)։

2. Ձեր՝ Պալքաններ երթալու մտադրության — Ռ. Պազարճյանը մեկնել է Բալկաններ և դասախոսություններ կազմակերպել գրական ու ազգային հարցերի շուրջ։


44. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 285)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 39։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 72 — 73։

Տպագրվում է սևագրից։

1. Հոդ գալու համար — խոսքը ամառային արձակուրդները Մուրատ Ռափայելյան վարժարանի ամառանոցում անցկացնելու մասին է։ Ստ. Սաբյանը ապրիլի 29-ի նամակում հայտնել էր, որ մտածում է ամռանը Վարուժանին հրավիրել Ազոլո (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 263)։