Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/560

Այս էջը սրբագրված է

45. ՆԵՐՍԵՀ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ

(էջ 286)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 40։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 73—74։

Տպագրվում է սևագրից։

1. Կարդացի սեր ողջամիտ գրախոսականը — խոսքը «Սարսռաբերին» նվիրված Ն. Անդրիկյանի «Դանիել Վարուժանի բանաստեղծությունը։ Հոդվածի մասին է՝ «Բազմավեպ», 1906, թիվ 8, էջ 221—226։

2. Անկեղծորեն հայտնել — այս բառերից հետո ջնջված է «Այդ գրախոսականին մեջ թողնելով, ստորագծելով միայն քննադատական մասը» նախադասությունը։

3. Արժանի էր կարդացվելու — այս բառերից հետո ջնջված է «Որքան որ անոր քանի մը խիստ փոքր կետերը ստորագծած եմ լոկ հոս, բայց կուզեմ վերլուծել զանոնք անգ<լիերեն> լեզուն չխաթարելու համար նախադասությունը։


46. ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻՆ

(էջ 286)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 41։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 74։

Թվագրվում է տետրի նամակների հերթականությամբ։

Տպագրվում է սևագրից։

1. Ուղարկած եմ նամակ մը երեք քերթուածներով — խոսքը Դ․ Վարուժանի՝ Վ. Թեքեյանին գրած 1908-ի մարտի 3-ի (№ 31) նամակի մասին է։

2. Երկտող մը գրեիք — Վ. Թեքեյանի պատասխանը հայտնի չէ։

3. «Շիրակը» ժամանակ մը դադրած էր արդեն — այս հանդեսը հիեգամսյա ընդմիջումից հետո սկսեց վերահրատարակվել 1906-ի հունիսից Կահիրեում։


47. <ԱՆՀԱՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁԻ>

(էջ 287)

Սևագիրը, ֆրանսերեն — լեզվով՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 42։

Թվագրվում է տետրում եղած նամակների հերթականության հիման վրա։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Պատմա—բանասիրական հանդես», 1977, № 4, Էջ 227, Գ. Կարագյոզյանի «Դանիել Վարուժանի անտիպ նամակներից» հաղորդման մեջ։

Տպագրվում է «Պատմա—բանասիրական հանդեսից», Էջ 227։