Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/561

Այս էջը սրբագրված է

1. Ձեր ինստիտուտում — հայտնի չէ, թե ի՜նչ հաստատության մասին է խոսքը և ի՛նչ պայմաններ են առաջարկվել։

2. Մի պարոնի — հավանորեն խոսքը Գրիգոր Խանպեկյանի մասին է, որը նույնպես սովորում էր Գենտի համալսարանում և ըստ երեույթին լավ է իմացել իտալերեն լեզուն։


48. <ԱՆՀԱՅՏ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ>

(էջ 288)

Սևագիրը, ֆրանսերեն լեզվով՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 67, էջ 43։

Թվագրվում է տետրում եղած նամակների հերթականության և սույն նամակի բովանդակության հիման վրա։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Պատմա—բանասիրական հանդես» 1977, № 4, էջ 227։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Ընկերութեան — հայտնի չէ, թե ի՜նչ ընկերության մասին է խոսքը։

2. Մի քանի օր անց ես մեկնում եմ քաղաքից — ամառային արձակուրդներն սկսվելու կապակցությամբ Վարուժանը պատրաստվում էր մի քանի օրով մեկնել Հոլանդիա, ապա, հունիսի 1-ից՝ Վենետիկ (տե՛ս Գրիգոր Չպուգքյարյանին՝ հունիսի 4-ին և Ռ․ Պազարճյանին՝ հունիսի 9-ին գրած նամակները սույն հատորում, №№ 49 և 54)։


49. ԳՐԻԳՈՐ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

(Էջ 289)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, № 91։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 74—75։

Տպագրվում է ինքնագրից։

1. Նամակս ստացած եք — հիշյալ նամակը ԳԱԹ-ում չի պահպանվել։

2. Կը ղրկեմ երկու տեսակ զգեստ — խոսքը Հոլանդիայից հորը ուղարկած հոլանդական ազգային տարազով գեղարվեստական բացիկի մասին է, որը պահվում է ԳԱԹ-ում։

3. Մեծավորեն նամակի կսպասեմ — Ստ. Սարյանը մայիսի 15-ի նամակով վերջնական համաձայնություն էր տվել Վարուժանին՝ ամառը Ազոլոյում անցկացնելու մասին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 264)։ Սակայն, ինչպես երևում է, Ստ. Սարյանին գրած հունիսի 9-ի նամակից (տե՜ս սույն հատորը, № 52) Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչից սպասում Էր ճանապարհածախս՝ Գենտից մեկնելու համար։