Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/562

Այս էջը սրբագրված է

50. <ՍԱԼՎԱԴՈՐ ՌՈԿ ԴԵ ՊԼԻՆՈՅԻՆ>

(էջ 289)

Սևագիրը, ֆրանսերեն լեզվով՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 67, Էջ 44։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Պատմա—բանասիրական հանդես», 1977, № 4, Էջ 228։

Թվագրման համար հիմք է ծառայել Ռ. Պազարճյանին ուղղած Վարուժանի 1909-ի հունիսի 9-ի նամակում Գենտից մեկնելու օրվա (հունիսի 10)՝ մասին եղած հիշատակությունը (տես սույն հատորում, № 54)։ Տես նաև № 47 նամակի ծանոթագրությունները։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Առաջին կուրսի Ձեր տետրերը — ուսման առաջին տարում Վարուժանը եղել է համալսարանի գրական և իմաստասիրական ճյուղերի ազատ ուսանող, սակայն 1906—1907 թթ. ուսումնական տարվանից պատրաստվում էր դառնալ ցերեկային բաժնի ուսանող հանձնելով անհրաժեշտ քննությունները։ Այդ կապակցությամր էլ նրան պետք են եկել հիշյալ տետրերը։

2. Իմ ապագան կը<խոտորվի> — ակնարկը ցերեկային բաժնի ուսանող դառնալու մտադրության մասին է։

3. Ձեր... եղբորը — Ս. Պլինոյի եղբայրը նույնպես նույն համալսարանի ուսանող էր (տե՜ս Վարուժանի 1906-ի հուլիսի նամակը Պլինոյին այս հատորում, № 55)։


51. <ՊՈԼ ՖՐԵԴԵՐԻԿԻՆ>

(էջ 291)

Սևագիրը, ֆրանսերեն լեզվով՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 67, Էջ 46։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Պատմա-բանասիրական հանդես», 1977, № 4, էջ 228։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության հիման վրա։

Հասցեատերը պարզված է նամակում եղած տվյալների, ինչպես նաև Վարուժանի արխիվում պահվող Ֆրեդերիկի պատասխան նամակի օգնությամբ (տե՜ս «Պատմա-բանասիրական հանդես», 1977, № 4, էջ 229), որ հրապարակվում է ստրրև։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։


ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈԻԺԱՆԻՆ

10 հունիս, 1906, Գենտ

Սիրելի պարոն,

Ես վատառողջ էի և հնարավորություն չունեի դասընթացը վարելու ուրբաթ և շաբաթ օրերը: Ես նույնիսկ անկողին ընկա: Այլապես Ձեր սիրալիր նամակի համար ձեզ ավելի շուտ շնօրհակալություն կը հայտնեի: