Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/563

Այս էջը սրբագրված է

Երջանիկ եմ իմանալու, որ իմ դասերը Ձեզ հետաքրքրել են:

Պատմությունը ճնշված ժողովուրդների և արդար գործերի սփոփիչն է։ Երբեմն մի՛ մոռացեք, որ մարդկանց կյանքը վաղանցուկ Է և որ դժվար է գերեզման մտնել՝ չկարողանալով ողջունել Հայրենիքիդ ազատագրումը և արդարության հաղթանակը: Ժողովուրդները, ընդհակառակն, երկար կյանք և ժամանակ ունեն մինչև հավիտենություն:

Ձեր խեղճ Հայասաանը, որը ես այնքան սիրում եմ, գերեզմանից կը հառնի ինչպես Հունաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Ռումինիան...

Ձեզ նման ժրաջան և ազդեցիկ երիաասարդները կարող են շատ բան անել Արևմուտքի հասարակական կարծիքը տեղաշարժելու համար:

Մի՛ հրաժարվեք այդ պարտականությունից: Եվ եթե երբևէ կարողանամ Ձեզ աջակցել, վստահ եղեք, որ չեմ խուսափի: Ձեր ծեր պրոֆեսորը ամբողջ սրաով սեղմում է Ձեր ձեռքը:

ՊՈԼ ՖՐԵԴԵՐԻԿ


52. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 292)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 45։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականիս, էջ 75։

Տպագրվում է սևագրից։

1. Դրամը ժամանակին ստացած եմ — խոսքը կրթաթոշակի մասին է։

2. Հսկողը — խոսքը Մուրատ—Ռափայելյան վարժարանի դաստիարակ—հսկիչի մասին է, որի ո՜վ լինելը հայտնի չէ։ Նրա նամակը նույնպես ԳԱԹ-ում չկա։

3. Սպասեցի Ձեր նամակին — տես № 49 նամակի № 3 ծանոթագրությունը։

4. Գրքիս ծախեն — խոսքը «Սարսուռների» վաճառքից գոյացած դրամի մասին է։

5. Դես ոչ ոքի գրած եմ — Ստ. Սարյանը 1906-ի մայիսի 15-ի նամակում (ԴՎՖ, № 264) Վարուժանին պատվիրել էր ոչ ոքի չհայտնել Ազոլոյում հանգստանալու մասին՝ հավանորեն երկյուղելով, որ ուրիշ ուսանողներ նույնպես այդպիսի ցանկություն կունենան, որը ինչ-ինչ նկատառումներով անցանկալի էր տեսչին։


53. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 293)

Սեագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 45։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 76։

Տպագրվում Է սևագրից։

1. Հետևյալ հասցեին — հասցեն չի նշված։