Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/564

Այս էջը սրբագրված է

54. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 293)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 97։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նայիրի» շաբաթաթերթ, 1962, հունվարի 7, թիվ 36, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 76։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Ձեր քարտն ստացած եմ — հիշյալ բացիկը գրված է 1906-ի հունիսի 5-ին (տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, Էջ 110)։

2. Ձեր ընդունելության խանդին — մայիսի 29-ի նամակով Ռ. Պազարճյանը Վարուժանին հրավիրել էր իր մոտ՝ Վինչենցայի նահանգի Ալպեթրո բնակավայրը (Իտալիա)՝ մի քանի օր հանգստանալու (տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 109 — 110)։ Նույն խնդրանքը կրկնել էր հունիսի 5-ին։ Վարուժանի ակնարկը վերաբերում է այդ հրավերին։

3. Ձեր մոտը կըլլամ — հայտնի չէ, հանդիպե՞լ է Ռ. Պազարճյանին, թե՛ ոչ։

4. Կուզեմ Միլան մնալ քիչ մը ժամանակ — հայտնի չէ, մնացե՞լ է Միլանում, թե ոչ։


55. <ԱՆՐԻ ԷԴՈԻԱՐԴ ՊԻՐԵՆԻՆ>

(էջ 294)

Սևագիրը, ֆրանսերեն լեզվով՝ ԳԱԹ, ՂՎՖ, № 67, Էջ 46—47։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Պատմա-բանասիրական հանդես», 1977, № 4, Էջ 229։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և սույն նամակի բովանդակության հիման վրա։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Ստացա Ձեր երկու բացիկները — հիշյալ բացիկները մեզ չեն հասել։

2. Երկու պորտուգալացի բարեկամները — այսինքն՝ Սալվադոր Ռոկ Պլինոն և նրա եղբայրը։

3. Իրենց տետրերը — տես № 50 նամակը սույն հատորում։

4. Առաջին տարվա դասընթացները — տես № 50 նամակի № 1 ծանոթագրությունը։

5. Մեկ վիպերգում նկարագրել հայկական ջարդերը — խոսքը «Ջարդը» բանաստեղծության մասին Է։

6. Մտադիր եմ վերարտադրել ֆրանսերեն — այդ մտադրությունը հավանաբար չի իրագործել։

7. «Նիբելունգները» — խոսքը «Նիբելունգների երգը» գերմանական հերոսական վիպերգի (մոտ 1200 թ.) մասին Է։

8. «Օսիան» — տե՜ս «Հայ լեզվի խնդիրը» հոդվածի № 7 ծանոթագրությունը սույն հատորում։