Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/566

Այս էջը սրբագրված է

2․ Ձեր գրախոսականին — Ռ. Պազարճյանը Վարուժանին հայտնեկ է, որ մտադիր Է գրախոսական տպագրել «Սարսուռների» մասին։

3. Կարծիքս կը լսեք Ձեր կարծիքին վրա — տե՛ս Վարուժանի 1906-ի դեկտեմբերի <23—24>-ի նամակը (№ 65) Ռ. Պազարճյանին սույն հատորում։


58. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(Էջ 297)

Սևագիրր ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 48—50։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 79—60։

Թվագրվում է Ստ. Սարյանի՝ Վարուժանին հզած 1906-ի նոյեմբերի 20-ի նամակում եղած հիշատակությամբ (տե՜ս «Նամականի», Էջ 247—248)։

Տպագրվում է սևագրից։

1. Ազաա եղած եմ համալսարանի տարեվճարումեն — ազատ ու Վարուժանը ազատ էր ուսման վարձից, սակայն ցերեկային բաժնի ուսանող՝ դառնալու համար (տես № 50 նամակի № 1 ծանոթագրությունը) պարտափոր էր վարձ մուծել։

2. Երկու նամակներն ալ — հիշյալ նամակ — դիմումները չեն հասել թանգարան, հնարավոր է, որ մնում են Գենտի համալսարանի արխիվում, ուսանողական գործերի մեջ։

3. Վկայագիրն և... վավերագիր մը — հիշյալ վավերագրերը նույնպես չեն հասել թանգարան։

4. Արձանագրվեցա — 1909-ի նոյեմբերի 9-ին Վարուժանը գրանցվել է Գենտի համալսարանի 1906—1907 ուսումնական տարվա ուսանող (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 105, ինչպես նաև համալսարանի արխիվի մատյանի № 39087 արձանագրության քաղվածքը)։

5. Պատվո կարգադրության — այս բառերից հետո ջնջված է «Ձեր կողմանե որևէ նպաաոավոր պատասխան մը զիս մտատանջութենե պիտի ազատե» նախադասությունը։


59. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 299)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 51։

Առաջին անգամ հրապարակվել է՝ «Նամականի», էջ 81։

Տպագրվում է սևագրից։

1. Ստացա դրամը — տե՛ս № 60 նամակը։

2. Երկտող մը ինձ կիմացներ — հիշյալ երկտողը ԳԱԹ-ում չի պահպանվել։