Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/567

Այս էջը սրբագրված է

60. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 300)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 52—54։

Առաջին անգամ, առանց ամսահաշվի, հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 81—83։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և Ստ. Սարյանի 1906-ի նոյեմբերի 20-ի նամակի (տե՜ս «Նամականի», էջ 247—248) հիման վրա։

Տպագրվում է սևագրից, ամբողջությամբ։

1. Նամակը ստացա — տե՜ս «Նամականի», էջ 247—248։ Հիշյալ նամակում Ստ. Սարյանը խորհուրդ է տվել Վարուժանին «ուսումնական տարեշրջանի վերջը թողել այս վճարումը», մինչև որ ինքը կարողանա հարցը լուծել («Նամականի», էջ 248)։

2. Խինդ՝ մշակներուս — այս բառերից հետո ջնջված է հետևյալ պարբերությունը. «Այսպես կը խորհիմ ես և ձեզ կըսեմ զայս իբր խոստովանություն մը ներշնչումներուս և ներքին աշխարհիս. և անպատշան չեմ նկատեր պատմել բարոյական հեղաշրջումը ոևէ բարոյական <1 անընթ.>: Այս պարտքը մը կենթադրեմ մանավանդ բոլոր այն երիտասարդներուն, որ հայ հասարակական գանձանակին մեջ ավելի կամ նվաղ կարողությամբ լումա մը չձգելու ոչ մեկ իրավունք չունին՝ քանի որ սնած և զարգացած են (փոխանակ ծնողքներեն) իրենց ազգեն և անոր կրթիչ անդամներեն»:


61. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 302)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 55։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 83։

Սևագրում նախ թվագրվել է՝ դեկտեմբեր 18, ապա դարձվել է՝ 17։ Ք․ Չբաքյանի՝ դեկտեմբերի 23-ի պատասխան նամակում նույնպես (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 218ա) հիշատակված է դեկտեմբերի 17-ը։

Տպագրվում է սևագրից։

1. Նոյեմբերի վերջը դրած նամակս — տե՜ս № 60 նամակը։

2. Այս ամսվան դրամը չեմ ստացած—նամակը գրելիս Վարուժանը չգիտեր, որ Մուրատ—Ռափայելյան վարժարանում ուժեղացել էր դժգոհությունը Ստ. Սարյանի դեմ, բացահայտվել էին նրա կատարած զեղծումները։ Դեկտեմբերի 11-ից վարժարանի առժամյա տեսուչ էր նշանակվել Արիստակես Քասգանտիլյանը, իսկ դեկտեմբերի 16-ին Ստ. Սարյանին ազատել էին տեսչի պաշտոնից (տե՜ս «Բազմավեպ», 1936, թիվ 8—12, էջ 571)։ Այդ պաաճառով էլ ուշացրել էին Վարուժանի կրթաթոշակը և ուսման վարձը։