Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/568

Այս էջը սրբագրված է

82. ՌԱՖԱՅԵԼ ՊԱՋԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 302)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 55—56։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 83—84։

Տպագրվում է սևադրից։

1. Քարտերնիդ առի — Ռ. Պազարճյանի հիշյալ բացիկը չի հասել թանգարան։

2. Ձեռագիրնին արդեն ուղարկած եմ հանձնարարյալ — խոսքը «Սարսուռներին» նվիրած Ռ. Պազարճյանի գրախոսության մասին է, որը Վարուժանին էր ուղարկել նրա խնդրանքով (տե՜ս № 57 նամակը)։

3. Ձեր ձեռագրին պատասխանը գրել — խոսքը Ռ. Պազարճյանի գրախոսության պատասխանի մասին է (տես № 65 նամակը)։

4. Պելնիքայի հայ ուսանողական միություն մը կաղմելու մտատանջությունները — հայտնի չէ, հաջողվել է ստեղծել այդ ընկերությունը թե ոչ։


63. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 303)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 72—73, երկրորդ անգամ՝ «Նամականիս, էջ 84 — 85։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Նամակդ — հիշյալ նամակը ԴՎՖ-ում չի պահպանվել։

2. Ապագայիդ խառնակումը կը պատմես — Դ. Ճիզմեճյանը Վարուժանին հայտնել էր, որ տնից նյութական օգնություն չստանալու պատճառով, ինքը մեկնել է Վենետիկ, Մուրատ — Ռափայելյան վարժարանից խնդրել նպաստ՝ ուսումը շարունակելու համար, սակայն որևէ արդյունքի չի հասել և վերադարձել է Թուրին (տե՛ս Ճիզմեճյան, էջ 33)։

3. Չորս նամակ ուղարկել եմ — հիշատակված նամակներից ոչ մեկը չի՝ հասել մեզ։

4. Վանք — այսինքն՝ Վենետիկի Մխիթարյան միաբանություն։

5. Եղբորդ դժբախտություն մը հանդիպեցա՞վ — տե՛ս № 34 նամակի՝ № 2 ծանոթադրությունը։

6. Ամենուն խաղք եղավ դպրոցը — ակնարկը վերաբերում է Մուրատ—Ռափայելյան վարժարանում արմատավորված հոռի բարքերին, որոնց մասին Վարուժանին տեղեկություններ էին հաղորդում նրա ընկերները (մանրամասն տե՛ս № 67 նամակի № 2 ծանոթագրությունը)։

7. Այս ամիս դրամ չղրկեցին — տե՛ս № 61 նամակի № 2 ծանոթագրությունը։ Դեկտեմբեր ամսվա կրթաթոշակը Վարուժանին է ուղարկել Քերովբե