Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/569

Այս էջը սրբագրված է

Չբաքյանր (տե՜ս նրա 1906-ի դեկտեմբերի 23-ի նամակը Վարուժանին, ԳԱԹ, ԴՎՖ № 218 ա)։

8. Գուցե քննություն ալ տամ — Գենտի համալսարանի վարչությունը 1906-ի դեկտեմբերի 3-ին Վարուժանին թույլատրել է մասնակցելու քննություններին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 116)։

9. «Վշտի ծիծաղ» — թևավոր արտահայտություն, որ Առանձարը դարձրել է իր գեղարվեստական արձակ երկերի ժողովածուի (Թիֆլիս, 1905) խորադիրը։

10. Պազարճիին հետ կռիվի բռնված ենք — Վարուժանը և Ռ. Պազարճյանը միմյանց դրած նամակներում հաճախ են վիճել հասարակական-գրական զանազան հարցերի շուրջ։ Դ. Ճիզմեճյանը այդ առթիվ գրել է. «Տարօրինակ մարդ էր (Ռ. Պազարճյանը — Ա. Շ.), եթե իր նամակներուն անմիջապես պատասխան չստանար՝ կը վիրավորվեր և կը բարկանար։ Ես գիտեի իր այդ տկարությունը։ Դանիելը չէր գիտեր, ահա թե ինչու կռիվի բռնված էին երկուքը իրարու դեմ» (Ճիզմեճյան, էջ 34)։

11. Գարեգինին ըրածը — ակնարկը պարզ չէ, բայց Դ. Ճիզմեճյանի մի վկայությունից կարելի է հետևեցնել, թե տարակարծությունները վերաբերվել են Մուրատ — Ռափայելյան վարժարանին. «Դպրոցի անցուդարձերու մասին համակարծիքի չէինք» (Ճիզմեճյան, էջ 34)։

12. Նշանին մեկ նամակեն—խոսքը Ն. Տեր-Ստեփանյանի Վարուժանին հղած 1906-ի դեկտեմբերի 2-ի (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 314) նամակի մասին է, որտեղ նա պատմել էր Մուրատ — Ռափայեքյան վարժարանի վիճակի մասին։


64. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 304)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6869, սևագիրը՝ ԴՎՖ, № 67, էջ 54։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 86։

Տպագրվում է ինքնագրիք։

1. Քերթված մը — խոսքը «Առաջին մեղքը» բանաստեղծության մասին է, գրել է 1906-ի հոկտեմբերի 20-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 223—226), առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1907, թիվ 2 էջ 22—23։

2. «Մարած օճախի» մասին — այս բանաստեղծությունը գրել է 1906 թ. նոյեմբերի 30-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 101 —106), առաջին անգամ տպագրվել է՝ «Բադզավեպ», 1907, թիվ 2, էջ 86—87։

3. Սևագրում այս տողերից հետո կա հետևյալ հատվածը, որը Վարուժանը առել է շրջանակի մեջ և նշել «Չուղարկած այս մասը». «Ուրախ եմ, որ «Հուշախուրձքը» պիտի շարունակեք։ Լեզուն գեղեցիկ է և կորովի: Հավիտենական