Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/570

Այս էջը սրբագրված է

զրույցին հավասար և գուցե անկե ավելի գե<ղեցիկ> երկ մը պիտի ըլլա: Իրավ է, որ Հայր Արսեն Ղազիկյանը, եթե լեզուն հիանալիորեն զորեղ է և քերականորեն ճշգրիտ, բայց ստեպ չէ հավատարիմ, ևբառերու կշռադատության և իմաստասիրության մեջ մերթ ահեղորեն սփալ: Հավիտենական Տանդեեն ու Լեոփարտիեն մաս մը բաղդատած եմ: Եթե ունենամ ժամանակ, պիտի բաղդատեմ Ձեր «Հուշախուրձքը» ևս: Այդ մասին Վինիեի «Փարիզիեն» և դը Լիլի առաջին թարգմանությունը զիս կը վստահեցնեն, թե Ձեր նոր երկը կատարյալ պիտի ըլլա»: («Հուշախուրձք» խորագրի տակ Ա. Չոպանյանը «Անահիտի» 1906-ի 8—12 համարներամ ներկայացրել է ֆրանսիական բանաստեղծ Խոպե Մարիա Հերետիայի բանաստեղծությունները)։


65. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 305)

Սևագիրը, խառը, մատիտագիր, խունացած, դժվարընթեռնելի վիճակում՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 92։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 3, էջ 145—163, Գոհար Ազնավուրյանի «Անհաշտ էջեր Վարուժանի ժառանգությունից» հոդվածում։ Երկրորդ անգամ զետեղվել է՝ Երկեր, 1981, էշ 506—517։

Թվագրվում է Ռ. Պազարճյանին գրած Վարուժանի 1906-ի դեկտեմբերի 2-ի նամակի (№ 62) տվյալներով (տե՛ս №№ 2 — 3 ծանոթագրությունները)։

Տպագրվում է սևագրից։

1. Ստացա Ձեր քննադատությունը — տե՛ս № 62 նամակի № 2 ծանոթագրությունը։

2. Ժպիտը չէր սփինքսային — տե՛ս «Ըղեղներ» ստեղծագործության № 1 ծանոթագրությունը այս հատորում։

3. Ձեր վերջին էջն էր — Ռ. Պազարճյանի գրախոսականն իր սկզբնական տեսքով չի հասել թանգարան։ Սակայն տարիներ հետո, գրախոսելով Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուն, նա հանգամանորեն անդրադարձավ՝ նաև «Սարսուռներին» (տե՛ս «Բյուզանդիոն», օրաթերթ, Կ. Պ., 1912, օգոստոսի 2/14 — 14/27, թիվ 4805— 4813) և ներկայացրեց 1906-ին արտահայտած կարծիքները։

4. Քննադատությունը գրելու... Ձեր անկեղծ համոզման պատկերացումին — զատելով տպագրված հոդվածից, Ռ. Պազարճյանը քննադատության խնդիրների մասին գրել է. «Պետք է զգուշավոր և արդարացի քննադատությունով մը ջանալ Վարուժանի քերթողական տաղանդին շռայլված Փաղաքշանքներուն հակակշռելու, որոնք, ըստ իս, անոր ձիրքերուն լիակատար՛ փթթումը հապաղելու չափ վաանգավոր են»։ Եվ ապա՝ «Երբ բանաստեղծի մը վրա կը խոսվի, պետք չէ բավականանա քննադատը միայն գործին հաջող մասերը վեր հանելու։ Առանց խծբծանքի պետք է քննադատը մատնանշե