Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/572

Այս էջը սրբագրված է

20. Գալով Հյակոյի — Ա. Չոպանյանի և Ռ․ Պազարճյանի կարծիքով Վարուժանը «Սարսուռներում» ներշնչվել է նաև Վ. Հյագոյից։

21. «Հավերժության սեմին» — «Սարսուռների» բանաստեղծություններից։

22. «Աղոթք հասարակաց» — Վ. Հյուգոյի բանաստեղծություններից։

23. Պատանիկը ուսուցչեն 1902 իր առջի շարադրության նյութը կստանա — ակնարկը վերաբերում է Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանում իր ուսումնաոությանը, երբ բանաստեղծի իր գրչափորձերը խրախուսել է Արիստակես Քասգանտիլյանը։

24. Ամեն օր հայերեն դասի ժամանակ կռիվ ունեինք — ակնարկում է Մուրատ—Ռափայելյան վարժարանում հայերենի իր ուսուցիչ Հովհան Ավգերի հետ ունեցած ընդհարումները, վերջինիս անբարյացակամությունը իր հանդեպ (տե՞ս ճիզմեճյան, էջ 15—16, ինչպես նաև № 39 նամակի № 4 և № 192 նամակի № 9 ծանոթագրությունները)։

25. Ամեն օր ըմբոստացած եմ... — տե՛ս № 192 նամակի № 9 ծանոթագրությունը։

26. «Դաստիարակը», «Հաշիշը», «Տղաք, ներեցե՛ք» — «Սարսուռներ» ժողովածուի բանաստեղծություններից։ Նամակում հիշատակված «Վշտին», «Մուրացիկը» և «Արյունոտ ճյուղը» նույնպես զետեղված են այդ ժողովածուում։

27. Բազում աղմուկ առ ոչինչս — Վ. Շեքսպիրի կատակերգության խորագիրը («Ոչնչից շատ աղմուկ»), որ դարձել է ասացվածք։

28. Չոպանյան միասին ջախջախելու — «Արյունոտ ճյուղը» բանաստեղծության մասին Ա. Չոպանյանր գրել է. «Զմայլելի «պալլլատ» մըն է, գոհար մը, գրեթե անթերի, այդ փափուկ ու թանկագին քերթողական սեռին, որմե այնքան քիչ նմույշ ունի մեր գրականությունը» («Անահիտ», 1906, թիվ 6-7, էք 109)։

29. Հավ փյունիկը — տե՞ս «Վաղվան հոբելյանները» Տոդվածի № 2 ծանոթագրությունը։

30. Դերենիկը ինձ տխուր նամակ մը ղրած էր — հավանաբար խոսքը Դ. Ճիպմեճյանի 1906-ի նոյեմբերի 27-ի նամակի մասին է (տե՛ս ԳԱԹ, ԳՎՖ, № 180)։


66. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 317)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 56։

Առային անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 86։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և Ք. Չրաքյանից ստացած 1906-ի դեկտեմբերի 23-ի նամակի հիման վրա։

Տպագրվում է սևագրից։