Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/573

Այս էջը սրբագրված է

7. Այս պարբերությունից աոաջ ջնջված են հետևյալ հատվածները։ «Սա սուրբ օրերուն առթիվ փոխադարձաբար Ձեզ կը բերեմ լավագույնը զգացումներուս: Կը շնորնավորեմ Ձեր անունը. մաղթել սուրբ նախավկային արյունին և բեղնավոր տանջանքին բողբոջած բոլոր բարիքները:

Մաղթանքներս Ձեզ և Ձեր օգնականներուն համար, մեր առաքինություններուն մեծագույնը չէ՞ ուրիշներուն համար աղոթելը»:

2․ Հ<այր> Քերոբե վարդապետի քարտը Ձեր կողմանե ստացած եմ — Ք․ Չրաքյանի բացիկը տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 218 ա։


67. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 917)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 57—58։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 87 — 88:

Տպագրվում Է սևագրից։

1. Վարչության գլուխն եք — տե՜ս № 61 նամակի № 2 ծանոթագրությունը։

2. Վարժարանին զաղփաղփուն վիչակը — Գենտում Վարուժանի եղած տարիներին Մուրատ-Ռափայելյան վարժարանում շարունակում Էր տիրել խառնակ վիճակ։ Բացի նյութական զրկանքներից, աշակերտները կրել են հոգեկան և բարոյական տառապանքներ։ Նրանց չի արտոնվել նամակագրական կապ ունենալ նույնիսկ հարազատների հետ։ Սաներին չի թույլատրվել դպրոցից դուրս գալ-առանց հսկողության, յուրաքանչյուր աշակերտ ունեցել է իր առանձին սենյակը, որի դռները երեկոները փակվել են դրսից՝ հսկողությունը թողնելով իտալացի ընդհանուր հսկիչին։ Դրանց դեմ վարժարանի աշակերտությունը բողոքել է և բարձրացրել խռովություն։ Հետևանքը եղել է այն, որ հեռացվել է տեսուչ Ստ. Սարյանը։

3. Տեսուչը մինչև ցարդ ինձ կը գրեր — տե՛ս № 60 նամակի № 1 ծանոթագրությունը։

4. Թե մեկներ է — Ստ. Սարյանը պաշտոնանկ լինելուց հետո մի քանի կողմնակիցների հետ, որոնց թվում նաև Արսեն Ղազիկյանը, ապաստան է գտել Եգիպտոսում, ապա կաթոլիկ համայնքի առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Գոյունյանի միջնորդությամբ վերադարձել Հռոմ՝ հույս ունենալով Պիոս Ժ պապի աջակցությամբ վերականգնվել նախկին պաշտոնում։

5. Այս ցավալի դրութենես — տե՜ս № 58 նամակի № 1 ծանոթագրությունը։

6. Մեզ երկրորդ անգամ տեսուչս կոչելու — ակնարկը վերաբերում է Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանում Ա. Քասգանտիլյանի պաշտոնավարած ժամանակին։