Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/574

Այս էջը սրբագրված է

68. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 318)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 59։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 88—89։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր գրած նամակիս պատասխանը — խոսքը 1906-ի դեկտեմբերի 28-ի նամակի (№ 67) մասին է։

2․ Ո՛չ պատասխան ստացած եմ, ո՛չ գումարը — Ա. Քասգանտիլյանը Վարուժանի դեկտեմբերի 28-ի նամակին պատասխանել է երկու օր հետո (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 324) և տեղեկություններ է հայտնել Մուրատ-Ռափայելյան վարժարանում տիրող վիճակի մասին։


69. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 319)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 60—61։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 80 — 90։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակն սաացա — տե՜ս Վարուժանի 1907-ի հունվարի 4-ի նամակը (№ 68) № 2 ծանոթագրությունը։

2. Եգիպտոս խաղալու գնաց — ակնարկը վերաբերում է Ստ․ Սարյանին, որը պաշտոնանկ լինելուց հետո փորձել Է համախոհների հետ այնտեղ նոր դպրրց հիմնել, բայց չի հաջողվել։ Տե՜ս նաև № 67 նամակի № 4 ծանոթագրությունը։

3. Գործս հրամանքնուդ ձեռքն է — խոսքը վերաբերում Է Ա. Քասգանտիլյանի՝ Մուրատ—Ռափայելյան վարժարանի առժամյա տեսուչ նշանակվելուն (տե՛ս № 62 նամակի № 2 ծանոթագրությունը)։

4. Հայր Աթանաս վարդապետին հանձնված էր — Ա. Տիրոյանը այդ ժամանակ նշանակվել է վարժարանի անտես-մատակարար։

5. «Ի վերայ աւերակաց թագաւորեք», — արտահայտության աղբյուրը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է (Գիրք Բ, ԿԱ)։ Երբ Արտաշես թագավորի մահվան ժամանակ ի նշան սգի նրա կանայք, հարճերը ու ծառաները ինքնասպան են լինում, արքայազն Արտավազգը հորը ասում է, «Մինչ դու գնացեր, և զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞րպէս թագաւորեմ»։

6. Նախորդ տեսչին ուղարկած էի — խոսքը Ստ. Սարյանին հղած 1906-ի նոյեմբերի 9 նամակի (№ 58) մասին Է։ Տե՜ս նաև № 60 նամակի № 1 ծանոթագրությունը։

7. Արդ քովս է — հիշյալ վավերագիրը չի հասել ԳԱԹ։