Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/575

Այս էջը սրբագրված է

70. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

(էջ 321)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 61-63։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 90-92։

Թվագրվում է Ա. Տիրոյանի 1907-ի հունվարի 2-ի (ԳԱԹ, ԴՎՖ, № 291) և Վարուժանի՝ Ա. Քասգանտիլյանին հղած 1907-ի հունվարի 5-ի նամակում (№ 89) եղած հիշաաակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակը — խոսքը Ա. Տիրոյանի 1907-ի հունվարի 2-ի նամակի (ԳԱԹ, ԴՎՖ, № 291) մասին է, որի տարեթիվը թյուրիմացաբար Նշանակված է 1908-ը։

2. Կը գրեր, թե համբերեմ մի քիչ — տե՛ս № 80 նամակի № 1 ծանոթագրությունը։

3. Եգիպաոս... է գնացեր — տե՜ս № 69 նամակի № 2, № 67 նամակի № 4 ծանոթագրությունները։

4. Վերջի ստացած լուրերս — Մուրատ-Ռափայելյան վարժարանում տիրող վիճակի մասին Վարուժանին պարբերաբար տեղյակ էին պահում Ա. Թասգանտիլյանը, Ն. Տեր-Ստեփանյանը և ուրիշներ, որոնց նամակները պահվում են ԴՎՖ-ում։

5. Անդորրագրին — հիշյալ վավերագիրը ԳԱԹ-ում չի պահպանվել։

6. Հայր Արիստ. վարդապետին ալ գրած եմ — տե՜ս № 69 նամակը սույն հատորում։

7. Նախորդ տեսքին գրած էի — տե՜ս № 58 նամակը սույն հատորում։

8. Նամակը — տե՜ս № 60 նամակի № 1 ծանոթագրությունը։

9. Այն թուղթը... խնդրագիր մը տված էի — տե՜ս № 58 նամակի №№ 2—3 ծանոթագրությունները։


71. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 323)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 64։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 92—93։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և Ա. Քասգանտիլյանին հղած 1907-ի հունվարի 5-ի նամակում (№ 69) եղած հիշատակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր քարտերն ստացած եմ — հիշատակված բացիկները ԳԱԹ-ում չեն պահպանվել։

2. Ձեր հոդվածին մասին գրածիս — տե՜ս № 65 նամակը։