Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/576

Այս էջը սրբագրված է

3. Վարժարանի մեջ անցածները — տե՜ս № 67 նամակի № 2 ծանոթագրությունը։

4. Փախած է Եգիպտոս — տե՜ս № 69 նամակի № 2 և № 69 նամակի № 4 ծանսթագրությունները։


72. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 324)

Սևաքիրը՝ ԳԱԷ, ԴՎՖ, № 67, էջ 65—66։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 93—94։

Տպագրվում Է սևագրից։

1. Սաացա նամակ մը համալսարանեն — Հիշյալ նամակը ԴՎՖ-ում չի պահպանվել։

2. Դեկտեմբերի վիճակիս կը վերածիմ — տե՜ս №№ 67 և 68 նամակները։

3. Հանձնեցեք այս խնդիրքս Վանքին — ակնարկված է Մխիթարյան միաբանության վարչությանը, որին ենթակա էր Մուրատ-Ռափայելյան վարժարանը։


73. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 325)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, № 67—70։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 94—97։

Նամակն ունի սևագիր, համառոտ տարբերակ (ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 6Տ — 67), որը հիմնական գծերով վերարտադրում է հրապարակվող նամակի առաջին հատվածի բովանդակությունը։ Ըստ երևույթին հեղինակը չի հավանել գրածը, նորից է շարադրեք և՛ ավելի ընդարձակ։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և Ա. Քասգանտիլյանի 1907-ի հուեվարի 17-ի նամակի (ԳԱԹ, ԴՎՖ, № 325) բովանդակության հիման վրա։

Տպագրվում Է սևագրից (ընդարձակ տարբերակ)։

1. Երկու նամակները — խոսքը Ա. Քասգանտիլյանի 1907-ի հունվարի 17-ի և 20-ի նամակների մասին է (ԳԱԹ, ԴՎՖ, №№ 325—326)։ Առաջին նամակի հետ ուղարկվել Է հունվար ամսվա կրթաթոշակը, երկրորդի հետ ուսման վարձի մի մասը։

2. Անոր պատկերը այնպես գեղեցկագիտորեն նկարած էիք — նկատի ունի Ա. Քասգանտիլյանի 1907-ի հունվարի 17-ի նամակում Ատ. Աարյանի մասին գրված հետևյալ տողերը. «Աստված իմ, նախորդիս ներե. մարդիկ ավելի խիստ են, և ներողության առաքինությունը իրենց սրտին մեջ ուշ կիջնե. մանավանդ երբ օրեօր անընդհատ մնացած մատակարարման անակնկալներ