Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/577

Այս էջը սրբագրված է

աչքիդ և ուղեղիդ կը զարնեն, ջիղերդ կը գրգռեն, եթե մազերդ ալ գլխուդ վրա խրձանալ չտան... Եվ գնար Եգիպտոս՝ փայլուն կեդրոնի մը մեջ. ինքը, որ Ափրիկեի խորը, սևերուն մեջ անծանոթ իր երեսը ծածկելու էր։ Բայց այն ձև տիպարը ամոթ չունի. բոլոր իր հոգեբանական կազմվածքը, խառնվածքը այն բառին մեջն է, ամոթ չունի։ Եվ դրսեն—չեմ ծածկեր — որչափ համարմունք կը տեսնեմ և կը լսեմ. խաբեությունը գիշերեսված էր․..»։

3. Հարյուր գաղատացի պիտի ուզեի կորսնցնել — ակնարկված է հին աշխարհի նշանավոր առակախոս Եզովպոսը, որը, ըստ ավանդության, ծնվել է Գաղատիայում՝ Փոքր Ասիայի պատմական երկրում։

4. Բարեհուսո — հրվանդան, գտնվում է Աֆրիկայի հարավում։

5. Թեմիս — հունական դիցարանում օրենքը հսկող և արդարությունը հովանավորող աստվածուհին։

6. Կավիս վախճանը — համաձայն ասավածաշնչի, աստված մարդուն ատեղծել Է հողից (կավից)։

7․ էլի՜, էլի՜ լամա Սաբաքթանի (եբրայերեն) — Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, մի՛ թողնիր ինձ մենակ։


74. <ԵՐԱՆՈՍ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻՆ>

(էջ 327)

Սևագիրր՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 66։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և նամակի բովանգակության հիման վրա։

Տպագրվում է առաջին անգամ սևագրից։


75. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 328)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 98։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նայիրի», շաբաթաթերթ, Պեյրութ, 1982, հունվարի 7, թիվ 38, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 97։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Քննությանց մեջ — խոսքը հավանաբար բժշկի պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ Ռ. Պազարճյանի հանձնած քննությունների մասին է։

2. Վարդարանին — խոսքը Մուրատ-Ռափայելյան վարժարանի մասին Է։

3. Լրագրի մը մեջ կարդացի — հայտնի չէ, թե ո՞ր թերթի մասին է