Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/578

Այս էջը սրբագրված է

76. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 329)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 74—75, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 98—99։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Քաղցր է իսկ ենթադրել, թե լավ ես կամ լավ ըլլալու ճամբուն վրա — Վարուժանի նամակը պատասխանն Է Ճիզմեճյանի մի նամակի, որ չի հասել մեզ։ Վերջինս ընկերոջը հայտնել է, թե սիրահարված է մի գեղեցիկ իտալուհու։ Վարուժանի ակնարկը վերաբերում է այդ սիրահարությանը։

2. Հապավված հատվածի մասին անուղղակի պատկերացում է տալիս Դ. Ճիզմեճյանի հետևյալ վկայությունը. «Դանիել իր նամակին մեջ կը զգուշացնե, որ քսակս գողցնել չտամ։ Երանելի՜ բանաստեղծ, քսակ գողցնել տալու համար քսակ պետք է ունենալ» (Ճիզմեճյան, Էջ 36)։

3. Վարժարանին նկատմամբ եթե ոևէ գրություն հրատարակել ուզես — հայտնի չէ, թե Դ. Ճիզմեճյանն ի՞նչ է ուզել տպագրել։ Հավանաբար վիրավորված լինելով Մուրատ-Ռափայելյանի տեսչությունից, որ չի օգխել իրեն շարունակելու ուսումը (տե՛ս № 63 նամակի № 2 ծանոթագրությունը), մտադրվել է գրել վարժարանի բարքերի մասին և անդրադառնալ նաև Վարուժանի վիճակին, պատմեք, թե ինչպիսի քաշքշուկ է ստեղծվել բանաստեղծի կրթաթոշակն ու ուսման վարձը վճարելու հարցում։

4. Նոր պաշտոնյաները — Մուրատ-Ռափայելյան վարժարանի նոր ղեկավարությունը։

5. Հայր Ստեփանին աննոռնության համոզված արդեն — տե՛ս 69—71 և 73 նամակները և համապատասխան ծանոթագրությունները։

6. Jacobin ես — յակոբինյանները ֆրանսիական Մեծ հեզափսխության ժամանակ հանդես էին գալիս քաղաքական լիակատար հավասարության և այլ պահանջներով։ Այստեղ օգտագործված է հեղափոխականորեն տրամադրված, ազատամիտ իմաստով։

7. Գարտուչչիի հիշատակը համբուրե — ակնարկված է Կարդուչչիի մահը, որ տեղի է ունեցել 1907-ի փետրվարի 16-ին։


77. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 330)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 99։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 99—100։

Տպագրվում է ինքնագրիը։

1. Կը գրեր, թե նյութականն է գլխավոր շարժառիթը անոնց ուշանալուն