Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/579

Այս էջը սրբագրված է

— Ա․ Չոպանյանը այդ մասին Վարուժանին գրել է 1906-ի հունիսի 21-ի նամակում (տե՛ս «Նամականի», էջ 246)։

2․ Էլի՜, էլի՜ լամա Սարաքթանի — տե՜ս № 73 նամակի № 7 ծանոթագրությունը։

3. Հպատակություննիդ փոխելնիդ — Թ. Պազարճյանը մտադրվել էր դառնալ թուրքահպատակ և տեղափոխվել Արևմտյան Հայաստան։


78. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 331)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6870, սևագիրը՝ ԴՎՖ, № 67, էջ 71 — 72։ Մաքրագրի և սևագրի տարբերություններն աննշան են։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 100—101։

Տպագրվում է ինքնագրիք։

1. Սաացա քարտը և դրամը — Ա. Չոպանյանի հիշյալ բացիկը ԳԱԹ-ում չի պահպանվել։ Վարուժանի պատասխանից երևում է, որ Չոպանյանը ուղարկել է «Սարսուռների» վաճառքից գոյացած դրամը և հայտնել չվաճառված օրինակները հեղինակին Վերադարձնելու մտադրության մասին։

2. Քերթվածը, զոր կը ներփակեմ — խոսքը «Ցեղական ոգիին» («Հայրենիքի ոգին») բանաստեղծության մասին է, որ գրել է 1907-ի հունվարի 27-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 107—111)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1907, թիվ 3—5, էջ 56—57։

3. Մաածենք և զգանք ու գործենք իբր հայ — Ա. Չոպանյանն այս արտահայտությամբ է եզրափակել «Անահիտի» 1907-ի հունվար-փետրվարի համարում տպագրված «Քրոնիկը» (էջ 44):

4. Կը կտցահարե — սևագրում այս արտահայտությունից հետո ջնջված է այդ ժանգը մայր երկրին մեջ ստրկութենեն, երկրեն դուրս՝ օտարամոլութենեն սրտերը կը ծածկե» նախադասությունը։


79. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 332)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 73-74։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 101 — 102։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և Ա. Քասգանտիլյանի՝ Վարուժանին հղած 1907-ի ապրիլի 3-ի նամակի (տե՜ս «Նամականի», էջ 249—251) բովանդակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակին — խոսքը Ա. Քասգանտիլյանի 1907-ի ապրիլի 3-ի նամակի մասին է (տե՜ս «Նամականի», Էջ 249— 251)։

2․ Ինչպե՜ս չհիշել Բրգնիկը — այս զեղումով Վարուժանը արձագանքում