Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

Մսուրներուն մեջ ի՜նչ ժպիտներ, ի՜նչ արշալույսներ սարդի ոստայններուն մեջ։

Բայց դուրսը միշտ հրանոթներն են, հրանոթնե՜րը , որոնք կրակ ու մահ կը փսխեն, և Ծնունդի գյուղերը ծուխերու մեջ պարուրված՝ կը խելահեղեն։

Եվ ռումբը կելլե՜, կելլե՜ ու կը պայթի։ Կը պայթի հոն, ուր մարեցավ Բեթղեհեմի Աստղը ածխացած կուպրի մը պես․

Փա՜ռք ի բարձունս...

Մսուրներուն մեջ կը շարունակեն ժպտիլ մանուկ Հիսուսները։

Ու մեր Դարը, ուրի՛շ մանուկ մը, վաղը նոր պիտի սկսի հեգել Ավետարանը սգավոր Աստվածածիններու ծունկին վրա։