Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/580

Այս էջը սրբագրված է

է Ա․ Քասգանտիլյանի այն հարցմանը, թե Գենտում ինչպե՞ս են առնում հատիկը։

3. Լավ նկարած էիք դերան — ակնարկը վերաբերում է Ա. Քասգանտիլյանի նամակում Ստ. Սարյանին տված բնութագրմանը։

4. Պիտի գրեմ — իր նամակում Ա. Քասգանտիլյանը ցանկութեուն էր հայտնել, որ Վարուժանը «ոտանավորի» նյութ դարձնի «մատնիչի մը», այսինքն՝ Ստ. Սարյանի «նկարագիրը»։

5. Վանքը երբեմն մքենտ իսկ պիտի չանցնե զայն ընդունել — խոսքը Ստ. Սարյանի մասին է, որը Վատիկանի օգնությամբ ջանամ էր վերստանալ Մուրատ—Ռափայելյան վարժարանի տեսչի պաշտոնը (տես № 67 նամակի № 4 ծանոթագրությունը)։


80. <ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ>

(էջ 333)

Սևագիրր, ֆրանսերեն լեզվով՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 74—75։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Պատմա — բանասիրական հանդես», 1977, № 4, Էջ 229 — 230։

Թվազրվում է տետրի նամակների հերթականության հիման վրա։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։


81. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(Էջ 335)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԳՎՖ, չմշակված նյութեր։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, Էջ 78, երկրորգ անգամ՝ «Նամականի», Էջ 103։

Տպագրվում Է լուսապատճենեք։

1. Ձեր ահազանգին առթիվ գրածներս — Ռ. Պազարճյանի՝ Վարուժանեն հղած այն նամակը, ուր ինչ-ինչ ահազանգեր են արված, ԳԱԹ-ում չի պահպանվել։

2. Չոպանյան ոչի՞նչ շահ ունի զիս փաղաքշելու — հավանաբար Ռ. Պազարճյանը Վարուժանին խորհուրդ է տվել հեռու մնալ գովասանքներից։

3. Ո՛չ ալ ինձ անծանոթ Ա. Անտոնյան մը — հավանաբար Արամ Անտոնյանը նամակով կամ որևէ անձի միջնորդութլամբ Վարուժանից խնդրել է բանաստեղծություն։ ԴՎՖ-ում այդ մասին որևէ վավերագիր կամ հիշատակություն չկա։

4. Իր Համազգային գրականության հավաքածոյին — խոսքը Ա․ Անտոնյանի «Գանձարան» վերնագրով դասագրքի մասին է, որի 1907—1908 թթ․ հրատարակություններում սակայն Վարուժանից ոչինչ չի զետեղվել։

5. Ձեր վերջին քննությանց — տե՛ս № 75 նամակի № 1 ծանոթագրությունը։