Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/581

Այս էջը սրբագրված է

82. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 336)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 75-76։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 104—105։

Թվագրվում է տետրի նամակների հաջորդականության և Ա․ Քասգանտիլյանի՝ Վարուժանին հղած 1907-ի մայիսի 2-ի նամակի (ԳԱԹ, ԴՎՖ, № 330) բովանդակության հիման վրա։

Տպագրվում է սեագրից։

1․ Նամակը — Ա. քասգանտիլյանի 1907-ի մայիսի 2-ի նամակը (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 330)։

2․ Դեռ երկու ամի՜ս ես — ակնարկը առաջիկա ամառային արձակուրդի մասին է։

3․ Ձեր այդ վերջին աշխասոանքն ալ իրենց մասին — ակնարկը վերաբերում է Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտներեն օգնելու գործում Ա. Քասգանտիլյանի՝ որպես առժամյա տեսչի արած ձեռնարկումներին։


83. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 337)

Ինքնագիրը՝ ՎՄՄ կամ Ա. Սրապյանի արխիվում, Լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 100։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյանը էջ 79—80, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 105—106։

Տպագրվում Է լուսապատճենից։

1. Ձեր նամակին — խոսքը Ռ. Պյոզարճյանի 1907-ի մայիսի 24-ի նամակի մասին Է (տե՞ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, Էջ 112—114)։ Այդ նամակը հավանաբատր գրել է հին տոմարով (մայիսի 11), բայց թվագրել նորով, ինչը պատճառ է դարձել ամսաթվերի անհամապատասխանության։

2. Վերթեր — նկատի ունի Գյոթեի համանուն ստեղծագործությունը։

3. Դուք անհամբեր եք Ձեր խորհուրդներուն մեջ — Ռ. Պազարճյանը իր նամակում խորհուրդ է տվել կարդալ Լեոպարդի, Դանթե, դ՛Անունցիո, Գյոթե, Բայրոն, հնդիկ փիլիսոփաներին, Կանտ, Շոպենհաուեր, զգուշանաք «թունավոր փաղաքշանքներն» և մասնավորաբար շեշտել է. «Կուզեք բանաստեղծ ըլլալ սովրեցեք, սույրեցեք, սույրեցեք և հետո գրեցեք» և այլն։

4. Ձեր հախուռն վճիռները — նկատի ունի Ռ. Պազարճյանի նամակի հետևյալ արտահայտությունները և դատողությունները. «Ձեր եսասեր դյուրագրգռությունը», «Ամեն ջաեքս պիտի թափեմ, որ օր մը տեսակ մը «անկազմելի» Հայր Ղազիկ (խոսքը Ա. Ղազիկյանի մասին է — Ա. Շ.) չդառնաք», «միշտ Ձեզի կրկնելը թե՞ banal (հասարակ — Ա. Շ.) է, թե՛ վնասակար»,