Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/582

Այս էջը սրբագրված է

«Ազատ եք կարծելու, որ շատ մեծ բանաստեղծ եք Եվրոպային ներկայանալիք, փափաքելի էր, որ այդ հույսը ունենայիք ապագային նույնը ըլլալու համար»։

5. «Առաջին մեղքը» կը բաղդատեք Marguerite-ի հոգեբանության հետ — Ռ․ Պազարճյանը «Անահիտում» ապագրված (1907, թիվ 1—2, էջ 22—23) Վարուժանի «Առաջին մեղքը» բանաստեղծությունը համարել է «շատ տկար», իմաստը՝ «մութ և անհասկնալի» և համեմատել Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության հերոսուհի Մարգարիտի հետ՝ գրելով, «Կյոթեին մեկ բառը, մեկ տողը հազար անգամ ավելի սարսուռ, զղջում և ողբ կը թափե Marguerite—ի վրա, քան Ձեր կտորին նման ահագին հատորներ»։


84. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 339)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բամին, I 6871, սևագիրը՝ ԴՎՖ, № 67, էջ 77։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 106—107։

Տպագրվում է ինքնագրից։

1․ Անցյալ ամսա Ձեզ գրած էի — տե՛ս Դ․ Վարուժանի՝ Ա. Չոպանյանին հղած 1906-ի սեպտեմբեր 6-ի նամակը (№ 66) և համապատասխան ծանոթագրությունը։

2․ Ուսանողա<կան>միությունը—հայտնի չէ, թե ի՛նչ միության մասին է խոսքը։

3․ Երբ կրնաք հրատարակել — Ա. Չոպանյանը 1907-ի հունիս 11-ի պատասխան նամակում գրական կարծիք է հայտնում «Զարդի» մասին՝ խոստանալով «Անահիտում» տպագրվելուց հետո առանձին գրքույկով լույս ընծայել 500 օրինակ տպաքանակով (տե՛ս «Նամականի», էջ 252)։


85. ՌՈւԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆԻՆ

(էջ 340)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 78։

Առաջին անգամ հրաաարակվել է՝ «Նամականի», Էջ 107—108։

Տպագրվում Է սևագրից։

1. Ձեր նամակն սաացա — Ռ. Զարդարյանը 1907-ի մայիսի 25-ի նամակով (տե՜ս «Նամականի», էջ 251—252) հայտնել էր իր «խորին զմայլումը» Վարուժանի «չքնաղ տաղանդին» և հրավիրել աշխատակցելու «Ռազմիկ» լրագրին։

2. Պ. Դերենիկ — Ռ․ Զարդարյանը, ինչպես երևում է Վարուժանին գրած նամակից, Դ․ Ճիզմեճյանի հետ ծանոթացել է Ֆիլիպեում և նրա հետ զրուցել Վարուժանի մասին, խնդրել վերջինիս հասցեն։

3. Զայն ընդունեցեք ներփակյալ — ակնարկը «Հայհոյություն» («Հայհոյանք»)