Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/583

Այս էջը սրբագրված է

բանաստեղծության մասին է, որ Վարուժանը գրել է 1907-ի ապրիլի 4-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, 117—121)։ Առաջին անգամ տպագրվեւ է՝ «Ռազմիկ», 1907, հունիսի 9/22, թիվ 58։


86. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 341)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 79։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 108—109։

Թվագրվում է տետրի նամակների հերթականությամբ և Ա. Քասգանտիլյանի՝ Վարուժանին գրած 1907-ի հունիսի 8-ի նամակի (ԳԱԹ, ԴՎՖ, № 331) հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Լուրը, զոր տվիք — խոսքը Ա. Քասգանտիլյանի 1907-ի հունիսի 9-ի նամակի մասին է, ուր հայտնվում էր, որ Ստ. Սարյանր հեռացել է վանքից։

2. Իսկ իր պաշտպանը — Ա. Թասգանտիլյանը Վարուժանին գրել էր. «Այն սևերեսը (Ստ. Սարյանը — Ա. Շ.) իրեն պաշտպանին հետ, որ Հռովմեն ղրկված էր, իր վերջին դերը խաղաց։ Ինքը, այո՛, միաբանության մեջ մնաց, բայց հեռու տեղ մը պիտի ղրկվի.․.»։

3. Օթթենթացվոց աշխարհը — այսինքն՝ Աֆրիկա, ուր Նամիբիայի կենտրոնական և հարավային շրջաններում ապրում են հոտենտոտները։


87. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 342)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 80։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 109—110։

Թվագրվում է Ա. Քասգանտիլյանի՝ Դ. Վարուժանին հղած 1907-ի հուլիսի 9-ի նամակում (ԴՎՖ, № 332) եղած հիշաաակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։


88 ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 342)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 81—85։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 111 — 114։

Թվագրվում է Ա. Քասգանտիլյանի՝ Դ. Վարուժանին հղած 1907-ի հուլիսի 9-ի նամակում (ԳԱԹ, ԴՎՖ, № 332) եղած հիշատակությամբ։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակը — խոոքը Ա․ Քասգանտիլյանի հուլիսի 9-ի նամակի մասին է (տե՞ս ԳԱԹ, ԴՎՖ, № 332)։