Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/584

Այս էջը սրբագրված է

2. Վարձարանին հանդիպած այս հարվածը — ակնարկված է Ստ. Սարյանի չարաշահումների հետևանքով վարժարանում ստեղծված վիճակը (տե՛ս նաև №№ 69 — 71 և 73 նամակները)։

3. Սարյանի՝ վերստին միաբանության մեջ ընդունվելուն — տ՛ս № 79 նամակի № 5 ծանօթագրությունը։

4. Ձեզի գրած էի — նկատի ունի 1907-ի ապրիլի <6—7>-ի նամակը (№ 79)։

5. Սարյան դժվարության կը հանգեր ուսանող ըլլալուս համար — Սիմոն Երեմյանի վկայությամբ Ստ. Սարյանը առարկել է, որ Վարուժանը Մուրատ-Ռափայելյան վարժարանն ավարտելուց հետո դառնա համալսարանի ուսանող, պատճառաբանելով, թե «Վարուժանը լիկեոնական շրջանին ամբողջապես հետևած չէ, թե քննությունները ամբողջովին տված չէ» («Բազմավեպ», 1931, թիվ 11, էջ 491, 493)։

6. Թորինի մեջ այդ հրեշին համակիր տարր կը կազմեն — ըստ երևույթին Թոլրինի որոշ ուսանողներ փորձել են արդարացնել Ստ. Սարյանին։ Այդ մասին իր նամակում ակնարկել է Ա. Քասգանտիլյանը, գրելով, թե «Թորինի ուսանողները ընդհանրապես խաբված են», մոլորեցված են Ստ. Սարյանի կողմից։

7. Հայր Օհանի դեմ մեր ըրած ցույցի — տե՛ս № 192 նամակի 9-րդ ծանոթագրությունը։

8. Բեհեղզեբուղ — հրեական դիցաբանության մեջ՝ չար ոգի, դև։

9. Հայր Թորոսյան որոշված է տեսչության — Հովհաննես Թորոսյանը Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ է նշանակվել 1907-ի հունիսի 18-ին (տե՛ս «Բազմավեպ», 1936, թիվ 6—12, էջ 572)։

10. Կը ցանկանայի ամիս մը Ազոլո անցնել — Մուրատ-Ռափայելյան վարժարանի ամառանոցում արձակուրդներն անցկացնելու Վարուժանի ցանկությունը չի իրականացել։

11. Գաղղիերեն լեզվով հայկական պատմություն մը — հայտնի չէ, իրականացրե՞լ է այդ ցանկությունը, թե ոչ։


89. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 345)

Ինքնագիրը՝ ՎՄՄ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Բազմավեպ», 1940, թիվ 2-3, էջ 79, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 114։

Տպագրվում է առաջին հրատարակությունից:

1. Կը գրեիք ինձ — Հ. Թորոսյանի հիշյալ նամակը ԴՎՖ-ում չի պահպանվել։