Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/585

Այս էջը սրբագրված է

90. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 346)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ, հասցեատիրոջ ծանոթագրությամբ, հրատարակվել է՝ «Հունահայ տարեգիրք», Աթենք, 1928, էջ 238—242։ Զետեզվել է նաև՝ «Բազմավեպ», 1931, թիվ 11, էջ 496—498, Երկեր, 1946, էջ 433 — 436։ Առավել ամբողջական հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 80—85, ապա՝ «Նամականի», էջ 115—119։

Տպագիվում է Ճիզմեճյանից։

1. «Մենք զիրար շատ սիրեցինք» կըսես — Դ. Ճիզմեճյանի նամակը չի հասել մեզ։ Հիշյալ նամակով Ճիզմեճյանը Վարուժանին հրավիրել է Թուրին՝ հանգստանալու ընկերական շրջապատում (տե՛ս Ճիզմեճյան, էջ 41)։

2. Գիտեի, որ դու ճամբորդության մեջ ես — 1907-ի գարնանը Դ. Ճիզմեճյանը եղել է Ավստրիայում, Հունգարիայում, Սերբիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ապա Վենետիկից անցել Իտալիայի Թուրին քաղաքը։

3. Պ․ Զարդարյան առաջինն եղավ, որ անուղղակի կերպով ինձ իմացուց քու տեղափոխությանդ — խոսքը Ռ. Զարդարյանի 1907-ի մայիսի 25-ի նամակի մասին է (տե՞ս «Նամականի», էջ 251—252, ինչպես նաև № 85 նամակի № 2 ծանոթագրությունը)։

4. Գրե ինձի, թե իմ մասին ի՛նչ ծանոթություններ տված ես իրեն — հայտնի չէ, Դ. Ճիզմեճյանը կատարե՞լ է այդ խնդրանքը, թե ոչ։ Հնարավոր է, որ հետաքրքրող խնդրի մասին Վարուժանին հայտնած լինի Թուրինում, ուր միասին են անցկացրել ամառային արձակուրդները։

5. Սկսած եմ աշխատակցիլ իր թերթին — տե՛ս № 85 նամակի № 3 ծանոթագրությունը։

6. Իր մեկ քարտով զիս կը հանդիմաներ — հիշյալ բացիկը ԴՎՖ-ում չի պահպանվել, սակայն Ռ. Պազարճյանը իրոք տրտնջացել է, թե Վարուժանը քիչ է նամակներ գրեչ իրեն (տե՞ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 109)։

7. Իր իշխանական պարտադիր շեշտը — նկատի ունի Ռ. Պազարճյանի 1907-ի մայիսի 24-ի նամակը (տե՞ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 112—114, ինչպես նաև № 83 նամակի №№ 3 — 5 ծանոթագրաթյունները)։

8. Իսկական ՊԱՏՃԱՌԸ հոգեկան վտանգավոր դրությանս — Դ. ճիզմեճյանը վկայում է, որ Վարուժանի հոգեկան ծանր վիճակի պատճառը եղել է նրա սերը «պելճիքացի տիկնոջ մը» հանդեպ (Ճիզմեճյան, էջ 42։ Տե՞ս նաև Վարուժանի 1908-ի հունվարի 6-ի նամակը, № 104)։

9. «Նիրվանայի հորը» — խոսքը «Լքում (Նիրվանայի հորը)» բանաստեղծության մասին է, որ գրել է 1907-ի օգոստոսի 15-ին Օսթաքեր էուրթում