Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/586

Այս էջը սրբագրված է

(տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 260—263)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1910, էջ 68։

10. Մեջբերված են «Լքում» բանասաեղծության նախնական տարբերակի տողերը։

11. Իբր ստոյիկյան — այսինքն՝ ստոյիկյան փիլիսոփայությանը հետևող մարդ, որը պետք է իշխի կրքերին, լինի տոկուն, սիմանա կյանքի վարձություններին ու գայթակղություններին։

12. Տոն ժուանի կյանքդ — իսպանական լեգենդների հերոս Դոն Ժուանը հայտնի է որպես կնամոլ, կյանքը սիրային արկածներում անցկացրած անձնավորություն, որի կերպարին դիմել են Բայրոնը, Մոլիերը, Պուշկինը, Մոցարտը և ուրիշ արվեստագեաներ։

13. Սարթինա — դերձակուհի։ Այս առթիվ Դ. Ճիզմեճյանը վերհիշում է. «Թորինոյի մեջ կային կանանց զգեստներու հատուկ մեծ արհեստանոցներ։ Այդ արհեստանոցներու մեջ աշխատող աղջիկները կը կոչվեին sartina։ Ուսանողներու և դերձակուհիներու միջև ստեղծվեր էր տարօրինակ համակրություն մը, կարելի է ըսել, թե չկար ուսանող մը, որ չունենար իր դերձակուհին։ Ամեն օր ժամը մեկեն մինչև երկուք Փոյի ճամբուն կամարներուն տակ տեղի կունենար սարթինաներու և ուսանողներու պտույտը։ Կը քալեինք վեր վար, կը խոսեինք և կը կատակեինք՝ մինչև որ դերձակուհիները ստիպված կերթային աշխատելու։ Բարեկենդանի ատեն անպակաս էր ուսանողներու և դերձակուհիներու պարը։ Երեկոյան, երբ դերձակուհիները կը ձգեին իրենց աշխատնոցը, ամեն ուսանող կերթար առնելու իր բարեկամ դերձակուհին և կընկերանար անոր մինչն իր տունը...» (Ճիզմեճյան, Էջ 51)։


91. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 351)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, Էջ 75, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 119։

Տպագրվում է առաջին հրաաարակությունից։

1․ Կը մեկնիմ դեպի Թուրին — Դ. Ճիզմեճյանի վկայությամբ, ստանալով Վարուժանի օգոստոսի 18-ի նամակը (№ 90), ինքը կրկին բանաստեղծին հրավիրելէ Թուրին (տե՛ս Ճիզմեճյան, էջ 43)։ Ճիզմեճյանի հիշյալ նամակը ևս չի հասել մեզ։

2․ Գուցե կը մնամ ժամանակ մը ժնև — հայտնի չէ 1907-ին Վարուժանը մնացե՞լ է Ժնևում, թե ոչ։