Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/587

Այս էջը սրբագրված է

92. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 351)

Առաջին անգամ հրաաարակվել է՝ Ճիզմեճյան, Էջ 86—87, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 119—120։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Աղքատներու ճաշարանին նոթիներուն — Թուրինում 12 հայ ուսանողներ (Չրաքյան, Ֆերահյան, Հայկ Մարտիկյան, Զամարյան և այլք) Դ. Ճիզմեճյանի առաջարկությամբ վարձել Էին հինգսենյականոց մի բնակարան և հիմնել էժանագին ճաշարան՝ կատակով կոչելով «Աղքատաց ճաշարան»։ Թուրինում գտնված ժամանակ Վարուժանը սնվել է այդ ճաշարանում, որի խոհարարը Դ. Ճիզմեճյանն էր։

2. Հայկը անպատճառ մեկ սանտիմ պիտի ըսե — «Աղքատաց ճաշարանի» «կանոնադրությամբ» ուսանողները պարտավոր էին սեղանի շուրջը խոսել միայն հայերեն, իսկ ամեն մի оտար բառ գործածելիս պետք է վճարեին մեկ սանտիմ։ Հայկը (Մարտիկյան) եղել է տուգանք գանձողը։

3. Ճանտույոթներս — Ճիզմեճյանի գրքում՝ տույորթեներս (էջ 48)։ Նույն բառն է, նշանակում է՝ շոկոլադ։

4. Կեսվակես ներկեցի — Դ. Ճիզմեճյանը գրում է․ «Կեսվակես հերկեցի բացատրությունը մեր «Աղքատաց ճաշարանին» լեզվին կը պատկանի։ Օրինակով մը բացատրեմ. Երզնկայեն ինծի ղրկած էին պաստեղ և շարոց։ Մեր ընկերները, առանց իմ հրամանին, կառնեն շարոցը և պաստեղը և կուտեն։ Դերենիկին շարոցը և պաստեղը ներկված կըլլան։ Այսպես Վարուժանն ալ նվեր տարած շոքոլաները կեսվակես ներկեր է՝ անոթի չմնալու, համար» (էջ 48)։

5. Խոստումները կատարելով միայն կրնա հետս հաշտվիլ... — ակնարկը մեզ պարզ չէ։


93. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 352)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6872։

Աrաջին անգամ հրատարակվել է` «Նամականի», էջ 120։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ձեզի հետ անգամ մը տեսնվիլը — Վարուժանին չի հաջողվել երբևէ անձամբ ծանոթանալ Ա. Չոպանյանի հետ։

2․ «Ավեստա» — պարսիկների սրբազան գիրքը, որը պարունակում է պարսկական հին կրոնի՝ զրադաշտականության ուսմունքը։

3. «Ռամայանա», «Մահապարաթա» — տե՛ս «Գրական դպրոցներ» դասախոսության №№ 5—4 ծանոթագրությունները այս հատորում։

4. «Վետաներ» — հնդկական գրականության հնագույն հուշարձաններ (2-րդ հազարամյակի վերջ — առաջին հազարամյակի սկիզբ, մ. թ. ա.)։