Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/588

Այս էջը սրբագրված է

94. ԴԵՐԵՆԻԿ ՃԻՋՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 352)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, Էջ 85—86, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 121։

Ամսաթիվր նշված է հոկտեմքեր 12, որը թերևս սխալ Է. բովանդակությունից երևում է, որ գրված է հոկտեմբերի 13-ին՝ Դ. Ճիզմեճյանին հղած նամակից (№ 92) հետո։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Պ․ Տոքթորե — խոսքը Ռ. Պազարճյանի մասին է։


95. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 353)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԴԱԹ, ԴՎՖ, № 81։

Տպագրվում է առաջին անգամ լուսապատճենից:

1. Անհամբերությունն ունեցած էի գրությունս երկրորդել — Հ. Թորոսյանի Վարուժանին հղած 1907-ի հոկտեմբերի 26-ի նամակից (տե՜ս «Նամականի» էջ 257 — 238) երևում է, որ հոկտեմբերի 12-ին Վարուժանը շնորհավորել է նրան Մուրատ — Ռափայելյան վարժարանի տեսուչ նշանակվելու առիթով և խնդրել կարգավորել իր կրթաթոշակի ու ուսման վարձի խնդիրը։ Գրոգի հիշալ նամակը չի հասել մեզ։


96. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 354)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 82։

Տպագրվում է առաջին անգամ լուսապատճենից։

1. Ամսուն սկիցքները ուղարկեցեք — 1907-ի հոկտեմբերի 29-ի նամակով (տե՜ս № 95) Վարուժանը խնդրել էր նոյեմբերի կրթաթոշակն ուղարկել տասն օր աոաջ, բայց Հ. Թորոսյանը փոխանցել է նոյեմբերի 21-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 169)։


97. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 354)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 87—88, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 121 — 122։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։