Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/589

Այս էջը սրբագրված է

1. Քարտդ առի — խոսքը Դ. Ճիզմեճյանի 1907-ի հոկտեմբերի 23-ի նամակի մասին է (տե՛ս «Նամականի», էջ 256—257)։

2. Հոս անկարելի է քեզի համար բարերար հրեշտակ մը գտնել — Վարուժանը մտահոգվել Է ընկերոջ ապագայով, նրա բարձրագույն կրթություն ստանալու հարցով և փորձել է հոր միջոցով գտնել ռուսահայ բարերար (տե՞ս «Նամականի», Էջ 256—257)։

3․ Հմայակին օժանդակութենեն — խոսքը Հմայակ Տյուրկերյանի մասին է, որն ապրում էր Կահիրեում։ Նյութական միջոցներ ունենալով, նա հավանաբար խոստացել է օգնել ճիզմեճյանին՝ շարունակելու ուսումը։ Միջոցներ չգտնելու պատճաոով, Ճիզմեճյանը հարկադրված է եղել Թուրինում զբաղվել վաճառականությամբ։

4. Հոդված մը գրե՛ քանի մը անձնական դատրղություններով — ըստ երևույթին Վարուժանը նման խորհուրդ տվել է՝ գիտենալով, որ Դ. Ճիզմեճյանն իր որոնումների ընթացքում պարզել է, թե Լեոնարդո դա Վինչին եղել է Կիլիկիայում (տե՜ս Ճիզմեճյան, էջ 49)։

5․ Ranay a-ին, Mahabaharata-ին, Avesta-ին — տե՛ս «Գրական դպրոցներ» դասախոսության №№ 5—4 և № 2 ծանոթադրությունները։


98. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 355)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6873։

Առաջին անգամ, հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 122—123։

Տպադրվում Է ինքնադրից։

1. Ձեզ գրեցի քարտ մը — խոսքր 1907-ի հոկտեմբերի 13-ի նամակի (№ 93) մասին Է։

2. «Մշակի»՝ անկե մեջ բերած մեկ կտորեն — «Մշակ» լրագիրը 1907-ի հոկտեմբերի 26-ին (№ 141) «Մամուլ» բաժնում մեջբերում է կատարել «Անահիտի» հունիս-հոկտեմբերի միացյալ համարում տպադրված Ա. Չոպանյանի «Քրոնիկ»-ից (թիվ 6—8, էջ 155)։

3. Պոտլերի տողերը — հայտնի չէ, թե ո՞ր տողերը նկատի ունի։

4. Հնդիկները կը կարդամ ու Ավեստան — տե՛ս № 93 նամակի №№ 2—4 ծանոթագրությունները։

5. Լմնցնելու վրա եմ վիպերգ մը — տե՛ս № 93 նամակի № 5 ծանոթագրությունը։


99. ՎԱՐԴԱՆ ՀԱՑՈԻՆՈԻՆ

(էջ 356)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 86։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 123։