Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/590

Այս էջը սրբագրված է

Տպագրվում է սևագրից։

1. Վիճակացույց մը — խոսքը ուսման առաջադիմության թերթիկի մասին է։

2. Տեսչության օրինավոր փափաքդ կը կատարեի — Վ. Հացունու նամակը Վարուժանին չի հասել մեզ։


100. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 356)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6874։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Նամականի», էջ 124։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Ծրարներն ստացա իրենց ժամանակին — խոսքը Վարուժանի «Սարսուռներ» ժողովածուի չվաճառված օրինակների մասին է (տե՛ս № 78 նամակի № 1 ծանոթագրությունը)։

2. «Վիպերգը», զոր Ձեզի ըսեր էի — տե՛ս № 93 նամակը և համապատասխան՝ № 5 ծանոթագրությունը։

3. Գլուխս իրավաբանական խնդիրներով այնչա՜փ խռնված է — Վարուժանը առանձին հետաքրքրություն է հանդես բերել օրենսգիտության հանդեպ։ Գրողի արխիվում պահվում է քաղաքացիական իրավուեքի վերաբերյալ մի աշխատություն (Precis de Droit, civil, conienant dans une premiere partle lexpose des principts, Paris, 1906)՝ հեղինակի բազմաթիվ նշումներով ու լրացումներով։


101. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 357)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6875։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 124—125։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Վիպերգը վերջացուցի — խոսքը «Արմենուհի» պոեմի մասին է, որի ավարտուն ինքնագիրը (տե՜ս ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6875 ա) թվագրված է՝ 1907, դեկտեմբեր 25:

2. Պոլիս եղած ատենս — Վարուժանը Կ․ Պոլսում եղել Է 1896—1992 թվականներին։

3. Հայր Անդրիկյան ինծի մատնանիշ ըրած էր — խոսքը Ն. Անդրիկյանի 1906-ի հոկտեմբերի 16-ի նամակի մասին Է (տե՜ս «Նամականի», Էջ 246— 247), ուր հեղինակը Վարուժանի Ուշագրությունն է հրավիրում Զաքարիա Սարկավագի «Ժամանակագրության» մեջ հիշաաակված մի վկայաւթյան վրա։

4. Վիպերգներու ամբողջ շարք մբ գրելն վերշ — «Ցեղին սիրտը» ժողովածուում Վարուժանը առանձնացրեց «Դյուցազնավեպեր» խորագրով մի բաժին, ուր զետեղեց «Հովիվը», «Արմենուհին» և «Եիկիտ Տոնել» պոեմները։