Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/591

Այս էջը սրբագրված է

102. <ՀՈՐԵՂԲՈՐԸ>

(էջ 358)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 28, «Արմենուհին» պոեմի 13-րդ էջում։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 125։

Թվագրվում է «Արմենուհու» գրության (տես № 101 նամակի № 1 ծանոթագրությանը) փաստով։

Տպագրվում Է սևագրից։

Գ. Վարուժանի եղբոր՝ Վահան Չպուգքյարյանի վկայությամբ իրենք ունեցել են երկու հորեղբայր՝ Սահակ և Միքայել, իսկ բանաստեղծի դստեր հաղորդած տեղեկությամբ հորեղբորը կոչել են Երանոս (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 389)։ Հայտնի չէ, թե ո՞ւմ է ուղղված նամակը։


108. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 359)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Գ․ Լևոնյանի ֆոնդ, № 1839։

Մի հատված առաջին անգամ հրատարակվել է՝ «Գեղարվեստ», 1908, № 1, հավելված, երկրորդ անգամ, ամբողջությամբ՝ նույն հանդեսը, 1917, № 8, էջ 132—133։ Զետեղվել է նաև՝ Երկեր, 1946, էջ 424—425, «Նամականի», էջ 126—127։

Տպագրվում է ինքնագրից։

1․ Կարդացի հայտարարությունը Ձեր հրատարակելիք «Գեղարվեստ» հանդեսի մասին—հայտարարությունը կարող էր կարդացած լինել «Մշակում», քանի որ, ինչպես երևում է Ա. Չոպանյանին հղած 1907-ի նոյեմբերի 22-ի նամակից (№ 98), նա Գենտում ստանում էր այդ թերթը։ «Գեղարվեստի, լույս ընծայման հայտարարությունը և ծրագիրը «Մշակը» տպագրել է 1907-ի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 22-ին (№№ 169 և 159)։

2. ժամանակ մը հոգիս «Գեղանիի» էջերուն հետ թրթռաց — ակնարկում է «Գեղանիում» տպադրած իր բանաստեղծությունները (տե՛ս № 11 նամակի №№ 1 և 3 ծանոթագրությունները)։

3. Ս․ Ղազարու մամուլին — խոսքը Վենետիկի Մխիթարյանների պարբերականների («Բազմավեպ», «Գեղունի») մասին է։

4. Այդ գեղարվեստական հանդեսը արդյոք պիտի դեռ հրատարակվի՞ — 4997—1908 թթ. «Գեղանին» լույս չի տեսել։

5. Ներփակյալ քերթվածը — տե՜ս № 40 նամակի № 7 ծանոթագրությունը։ Բանասաեղծությունն առաջին անգամ տպագրվել Է «Ցեղին սիրտը» ժողովածուում։

6․ Գալով վարձատրության մասին — «Գեղարվեստի» լույս ընծայման ազդում նշված էր՝ «Աշխատակիցներու անպայման վարձատրություն», այդ իսկ պատճառով էլ Վարուժանը հիշատակում է խնդիրը։