Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/592

Այս էջը սրբագրված է

104. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 361)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, Էջ 88—89 (լուսապատճենը՝ էջ 90), երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 128—129։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Նիրվանան ունիս — նիրվանան կենարոնական հասկացություն է հնդկական կրոնում՝ բուդդայականության մեջ։ Ցույց է տալիս մարդու հոգևոր զարգացման բարձրագույն վիճակը, վերջնական նպատակը։

2. Ինչո՞ւ միշտ ձեր մեջ չեմ — ակնարկում է Թուրինի ուսանողական միջավայրը (տե՜ս №№ 92 և 94 նամակները)։

3. Ձեռք մը սիրտս ամբողջ պատառ-պատառ ըրավ և հեռացավ—տե՛ս № 90 նամակի № 8 ծանոթագրությունը։

4. Ստոյիկը — տե՜ս № 90 նամակի № 11 ծանոթագրությունը։

5. Նամակեդ գոհ մնացի — Դ. Ճիզմեճյանի այդ նամակը չի հասել մեզ։

6. «Արմենուհին» անունով վիպերգ մը գրեցի — տե՜ս № 101 Նամակի № 1 ծանոթագրությունը։

7. «Տոնելեն» — խոսքը Վարուժանի «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպի մասին է։

8. Ձեր տղոց դեմ գրողը — «Ռազմիկ» Լրագիրը 1907-ին «Հայունի» բաժնում հրատարակել էր թղթակցություններ (տե՜ս թիվ 12, 18) Թուրինում Մուրատ—Ռափայելյան կտակով սովորող հայ ուսանողների դեմ։


105. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 362)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 8877։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 129։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Կը լսեմ, որ «Ջարդը» մոտ օրեն լույս կը տեսնե — 1908-ի հունվարի 15-ի նամակով Ա. Չոպանյանը հայտնել էր, որ առանձին գրքույկով մի քանի օրից տպագրվելու է «Ջարդը» և հարցում էր արել, «Ձեր անունով Չպուգքյա՞ր դնելու Է թե Վարուժան» («Նամականի», էջ 280)։ Տե՜ս նաև №№ 86 և 84 նամակները և համապատասխան ծանոթագրությանները։

2. Հայտարարության մեջ — «Ջարդի» լույս ընծայման ազգը տե՜ս «Անահիտ», 1907, թիվ 10—12, Էջ 208։

3. Ձեր մատնանշած թերությունները — 1908-ի հունվարի 15-ի նամակում Ա. Չոպանյանը «Արմենուհու» մասին գրել էր․ «ամբողջությանը շատ գեղեցիկ է... բայց կան դեռ թերություններ»՝ խոստանալով ազատ ժամանակ ունենալու դեպքում մանրամասն մատնանշել դրանք («նամականի», էջ 261)։