Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/593

Այս էջը սրբագրված է

4. Ձեր նոր հրատարակությունը — խոսքը Ա. Չոպանյանի «Մկրտիչ Պեշիկթաշլյան (կյանքը և գործը)» ուսումնասիրության (Փարիզ, 1907) մասին է, որի մի օրինակը ուղարկել է Վարուժանին։


106. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 363)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, 1 բաժին, № 6876։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 130—131։

Ինքնագրում թվագրված է՝ հունվար 2, որ թյուրիմացություն է։ Փոստային կնիքը հաստատում է որ գրված է փետրվարի 2-ին։

Տպագրվում է ինքնագրից։

1. «Պեշիկթաշլյանի» մասին — տե՞ս № 105 նամակի № 4 ծանոթագրությունը։

2. Խեղճ Մկրտչի — այսինքն՝ Մ. Պեշիկթաշլյանի։

3. Ստացա նաև «Անահիտը» — «Անահիտի» 1907-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների մ ացյալ համարում տպագրվել է Վարուժանի «Ջարդը (1895—1896)» բանաստեղծությունը (էջ 177—181)։

4. «Արմենուհիին» մեջ կան, կըսեք, թերություններ — 1908-ի հունվարի 23-ի նամակում Ա. Զոպանյանը գրել էր, որ ամբողջությամբ առած այդ «սքանչելի» պոեմում կան «աններդաշնակ տողեր», «անճիշտ բացատրություններ», «արձականակ բառեր, դարձվածքներ» և այլն («Նամականի», Էջ 261—262)։

5. Ձեր հանձնարարած գրքերը — հիշյալ նամակում Ա. Չոպանյանը հանձնարարել էր Վարուժանին կարդալ էկոնդ դը Լիլի, Ժոզե Մարիա Հերետիայի, Անդրե Շենիեի, Շարլ Բոդլերի, Թեոֆիլ Գոտիեի և Ժան Մորեասի բանաստեղծությունները։

6. «Վահագն» — այս բանաստեղծությունը Վարուժանն ավարտել է 1908-ի փետրվարի 4-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, Էջ 130—134)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, թիվ 7, Էջ 101—103։

7. Հուդայականության — տե՞ս «Կրոնքները» հոդվածի № 4 ծանոթագրությունը այս հատորում։

8. Թինտար — հին հունական դիցարանում Սպարտայի թագաժառանգ, որին հալածել ու արտաքսել էր հարազատ եղբայրը։ Թագավորեց Հերկուլեսի շնորհիվ։

9. Եսայի — մեծ մարգարե (մ. թ. ա. 8-րդ դ.), որ քարոզել է Եհովայի (տե՛ս «Կրոնքները» հոդվածի № 30 ծանոթագրությունը) պաշտամունքը, դատապարտել սոցիալական անհավասարությունն ու կեղեքումը, երազեր համընդհանուր խաղաղություն, սոցիալական արդարություն։