Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/594

Այս էջը սրբագրված է

107. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 364)

Առաջին անգամ հրատտրակվել Է՝ Ճիզմեճյան, էջ 91, երկրորդ անգամ՝ «Նամականի»), էջ 131—132:

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Քարտդ երբ ստացա — հիշյալ բացիկը, որով Դ. Ճիզմեճյանը իր և հայ ուսանողների կողմից Վարուժանին հրավիրել Է Թուրին, չի հասել մեզ։

2. «Nane»-ն այդտեղ ներկայացուցիչն — խոորը Գաբրիել դ՛Անանցիայի «Շոգենավ» թատերախաղի մասին Է, որի ներկայացումը ճանաչված դերասանների մասնակցությամբ Թուրինում դիտել Է Դ. Ճիզմեճյանը։

3. Հայրս լրագրին մեջ հոդված մը տվեր էր — հայտնի չէ, թե ինչ հոդված է գրել Գր. Չպուգքյարյանը։ Հավանաբար տպագրել է «Մեճմուայի ախպար» լրագրում, որի խմբագիր Հովհաննես Թոլայանը մոտ էր Չպուգքարյանների ընտանիքին։


108. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 365)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 132 — 133։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Նամակդ սաացա — այս նամակը, որով Ճիզմեճյանը Վարուժանին կրկին հրավիրել է Թուրին, չի հասել մեզ։

2. «Ջարդերեն» մաս մը ղրկվեցավ Հայաստան՝ գաղտնի ճանապարհով—1908-ի փետրվարի 27-ի նամակով Ռուբեն Զարդարյանը խոստացել էր Վարուժանին 25 օրինակ «Ջարդ» «գաղտնի ճանապարհով» ուղարկել «Երկիր» (տե՛ս «Նամականի», Էջ 269—270, ինչպես նաև ԳԱԹ, ԴՎՖ, № 155)։

3. Ձեր վերջի պատասխանը «Ռազմիկի» մեջ—խոսքը Թուրինի հայ ուսանողների՝ իրենց դեմ հարուցված մեղադրանքի (տե՛ս № 104 նամակի № 8 ծանոթագրությունը) պատասխանի մասին է (տե՛ս «Ռազմիկ», 1908, թիվ 26)։

4. Հարումդ արւյեստին — Վարուժանի խորհրդով Դ. Ճիզմեճյանը որոշ ժամանակ զբաղվել Է Լեոնարդո դա Վինչիի կյանքի և գործունեության ուսումնասիրությամբ (տե՛ս նաև № 97 նամակի № 4 ծանոթագրությունը)։ Նամակում նշված աղբյուրները հնարավոր չեղավ պարզել։


109. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 366)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6878։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 134։