Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/595

Այս էջը սրբագրված է

Տպագրվամ է ինքնագրից։

1. Նոր բան մը չունիմ — Ա. Չոպանյանը 1908-ի փետրվարի 17-ի և 29-ի նամակներով Վարուժանից խնդրել էր նոր բանաստեղծություններ «Անահիտում» տպագրելու համար (տե՜ս «Նամականի», էջ 262—263)։

2. Ոտանավորը, զոր կը ներփակիմ — խոսքը «Օրհնեալ ես դու ի կանայս» («Հղին», «Մայրեզություն») բանաստեղծության մասին է, որ գրել է 1907-ի սեպտեմբերի 20-ին Թուրինում (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 264-265)։

3. Bhartrihari-ին երեսագիրը կոստում — այդ խնդրանքով Չոպանյանը Վարուժանին դիմել է 1908-ի փետրվարի 29-ի նամակում (տե՜ս «Նամականի», էջ 263)։

4. Քանի մը գրավաճառներու գրած եմ — հիշատակված նամակներից ու մեկը չի հասել մեզ ԴՎՖ-ում պահպանվել են Թիֆլիսի «Գուտենբերգ» գրախանութի տնօրեն Գալուստ Գալստյանի անթվակիր, գրավաճառ Ավետիս Զարպհանալյանի (Բուլղարիա) 1908-ի մարտի 22-ի պատասխաններդ (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 156 և Լ № 60)։


110. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 367)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6879։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 134—137։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ձեր քերթվածներն ընդունեցա — խոսքը Ա․ Չոպանյանի «Քերթվածներ (1889—1907)» ժողովածուի (Փարիզ, 1908) մասին է, որ հեղինակդ նվեր էր ուղարկել Վարուժանին։

2. Իսրայելացիներու հորթին նման — տես «Հուսկ բանք» բանախոսության № 3 ծանոթագրությունը։

3. «Աստծու արցունքներն» — ԴՎՖ-ում (տետր № 13, էջ 239) պահվում է այս բանաստեղծության ինքնագիրը՝ «Աստծու լացը» վերնագրով, որ թվագրված է՝ 1904, դեկտեմըեր 7: Նույն խորագրով առաջին անգամ հրատարակվել է՝ «Եփրատ», հանդես, Խարբերդ, 1910, մայիսի 25, թիվ 14, ապա զետեղվել «Հեթանոս երգեր» ժողովածուում։

4. Ձերինին հետ նիշդ նույնն է — Ա. Չոպանյանի «Աստղերը» բանաստեղծությունը, որի մասին խոսում է Վարուժանը, սկզբնապես ունեցել է «Աստուծո արցունքները» վերնագիրը։ Գրել է 1896-ի օգոստոսին և զետեղել «Արշալույսի ձայներ» ժողովածուում (Կ. Պոլիս, 1891, էջ 10—12)։

5. Մարդկային մտքի եղբայրությո՞ւն մըն է — Ա. Չոպանյանի և Վարուժանի բանաստեղծությունների աղերսակցությունը մատնանշել է Եղիա Փեչիկյանը «Գրական փշրանքներ» հոդվածում (տե՜ս «Բազմավեպ», 1931, թիվ 12 էջ 556)։