6. «Արմենուհին» սրբագրած եմ — տե՛ս № 106 նամակի № 4 ծանոթագրությունը։
7. Ֆրանսերեն արձակ քերթվաձ մը գրած եմ — տե՛ս «Վան Արդըվելտի արձանին» բանաստեղծության ծանոթագրությունները այս հատորում։
8. Տակավին գրավաճառներեն լուր առաձ չեմ — տե՛ս № 109 նամակի № 4 ծանոթագրությունը։
9. Պ․ Զարդարյանի քով կրցա միայն մաս մը զետեղել — Ռ. Զարդարյանը 1908-ի փետրվարի 27-ի նամակով խոստացել էր կազմակերպել «Զարդի» վաճառքը (տե՛ս «Նամականի», էջ 269—270)։
111. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
(էջ 370)
Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6880։
Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 137—138։
Տպագրվամ է ինքնագրից։
1. Ձեր սրտի երկերուն շարքին կսպասեմ — ի պատասխան Վարուժանի՝ 1908-ի մարտի 22-ի նամակում (№ 110) իր «Քերթվածներ» ժողովածուի առթիվ արտայայտած կարծիքի, Ա. Չոպանյանը գրել է. «Երանի թե կարենամ Հրատարակել ի մռտո իմ անձնական գործերուս... հավաքածուները ամբողջապես...» («Նամականի», էջ 264)։ Վարուժանի ակնարկը այդ մասին է։
2. «Հղի» տիտղոսը օտարոտի է — տե՛ս № 109 նամակի № 2 ծանոթագրությունը։ 1908-ի մարտի 15-ի նամակում Ա. Չոպանյանը խորհուրդ էր տվել հրաժարվել այդ խորագրից. կամ ոչինչ չդնել, կամ վերնագրել «Օրհնեալ ես դու ի կանայս» («նամականի», Էջ 263)։
3. Եթե կուզեք՝ դրեք, եթե ոչ՝ առանց խորագրի — բանաստեղծությունը «Անահիտում» (1908, թիվ 1—4, Էջ 40) հրատարակվեց «Օրհնեալ ես դու ի կանայս» վերնագրով։
4. Գալով «ազղրերուն» — տես Ա․ Չոպանյանի 1908-ի մարտի 15-ի նամակը («նամականի», Էջ 263)։
5. Մի օր ուրախությամբ «Արմենուհն» վերստին Ձեզ կը ղրկեմ — տե՛ս № 106 նամակի № 4 ծանոթագրությունը։
6. Նշանակեցեք... հասցեն — Թիֆլիսի «Գուտենբերգ» գրավաճառանոցի տնօրեն Գալուստ Գալստյանը 1908-ի փետրվարին Վարուժանին հայտնել էր, որ համաձայն է կազմակերպել «Սարսուռների» և «Զարդի» վաճառքը (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 60)։
7. Այն ոտանավորը — նկատի ունի Ա. Չոպանյանի «Քերթվածներ» ժողովածուի «Քաղցր ու տրտում տողերու մեջ ես կուզեմ» սկսվածքով բանաստեղծությունը։