Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/597

Այս էջը սրբագրված է

112. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 371)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6881։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 138—139։

Տպագրվում է ինքնագրից։

1․ Ձեր քարտին ուշ պատասխանելուս — խոսքը Ա. Չոպանյանի 1908-ի մայիսի 6-ի նամակի մասին է, որով ծանուցել էր «Արմենուհու» ստանալը և խոսաացել տպագրել այն (տե՛ս «Նամականի», էջ 265)։

2. Ոտանավորներս կարգի դնելու — խոսքը «Ցեղին սիրտը» ժողովածուի մասին է։

3. Պիտի միացնեմ հավաքածոյին — «Զարդը» զետեղվել է «Ցեղին սիրտը» ժոզովածուում։

4. Ծրագիր գրած եմ բանաստեղծությանց ուրիշ շարքի մը — խոսքը վերաբերում է «Հեթանոս երգեր» ժողովածուին։

5․ Կսպասեմ Ձեր գրական նորություններուն — տե՛ս № 111 նամակի № 1 ծանոթագրությունը։

6. Կարդացած եմ Աբովյանի կենսագրությունը — տե՛ս № 36 նամակի №№ 3 — 4 ծանոթագրությունները։

7. Մտադիր եմ իր վրա վիպերգ մը գրել — այդ մտադրությունը չի իրագործել։


113. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 372)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 83։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 139—140։

Թվագրվում է Հ. Թորոսյանի՝ Վարուժանին հղած 1908-ի հունիսի 20-ի նամակում (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 170) եղած հիշատակությամբ։

Տպագրվում է սևագրից։

1. Ինչպես որ հարմար կը դատեք — Հ. Թորոսյանը 1908-ի հունիսի 20-ի պատասխան նամակով մերժել է Վարուժանի խնդրանքը՝ պատճառաբանելով, թե դա անում Է «Վանքիս վարչական ժողովին ըրած մեկ որոշումին համաձայն» (ԳԱԹ, ԴՎՖ, № 170)։


114. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 373)

Առաջին անդամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 93, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 140—141։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Քարտդ ստացա — հիշյալ բացիկը չի հասել մեզ, սակայն Վարուժանի