Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/598

Այս էջը սրբագրված է

նամակից և Ճիզմեճյանի հուշերից երևում է, որ վերաբերում է Թուրինում հանգստանալու հրավերին։

2. Տոնժուան Արամը — տե՛ս № 90 նամակի № 12 ծանոթագրությունը։

3. Նշանեն քարտ մառի — հավանաբար խոսքը Ն. Տեր-Ստեփանյանի 1908-ի <ապրիլի 8-ի> բացիկի մասին է (տե՛ս ԳԱԹ, ԳՎՖ, № 918)։


115. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 374)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 94, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 141—142։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Այն աստիճան հապճեպով եկուր-եկուր ըսիր — Վարուժանի 1998-ի հունիսի 19-ի նամակի (№ 114)՝ Դ. Ճիզմեճյանի գրած պատասխանը չի հասել մեզ։

2. Դերձակուհի մը — տե՛ս № 90 նամակի № 13 ծանոթագրությունը։

3. Քարտիո պատասխանե — Վարուժանի 1908-ի հուլիսի 17-ի համակիր (№ 116) երևում է, որ Դ. Ճիզմեճյանից պատասխան ստացել է, բայց այն չի հասել մեզ։


116. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 375)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հունահայ տարեգիրք», Աթենք, 1928, էջ 242—243։ Զետեղվել Է նաև՝ Ճիզմեճյան, Էջ 95, Երկեր, 1946, էջ 436, «Նամականի» , էջ 142։

Տպագրվում է Ճիզմեճյանից։

1. Տաք հրավերներեդ կը տեսնեմ-տե՛ս 114—115 նամակների № 1 ծանոթագրությանները։

2. Գուցե չորեքշաբթի երեկո — թե ո՞ր օրն է Վարուժանը հասել Թարին, ստուգապես հայտնի չէ։ Դ. ճիզմեճյանի վկայությամբ եկել է Փարիզից, «ուր կեցած էր քիչ մը» (Ճիզմեճյան, էջ 52)։


117. <ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ>

(էջ 376)

Ամբողջությամբ չի հասել մեզ։ Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 105։ Թերի է վերջից, անստորագիր է ու անթվակիր։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 143—146։

Հասցեատերը վերականգնված է Աթանաս Տիրոյանի՝ Վենետիկից Վարուժանին գրած 1908-ի օգոստոսի 6-ի պատասխան նամակի (տե՛ս ԳԱԹ,