Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/599

Այս էջը սրբագրված է

ԴՎՖ, № 296) և Դ. Ճիզմեճյանի հուշերում (էջ 53) եղած տվյալներով, թվագրվում է Ա. Տիրոյանի հիշատակված նամակի հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Վենետիկ անկարելի եղավ անցնել — ակնարկը վերաբերում է Ազոլոյում հանգստանալու համար իր խնդրանքը մերժելուն (տե՛ս № 113 նամակի № 1 ծանոթագրությունը)։

2. Անցյալ տարվան նման — խոսքը 1907-ի ամռանը Բուրինում իր արձակուրդներն անցկացնելու մասին է։

3․ Մուրատ—Ռափայելյանի և Մխիթարյան շրջանակին մեջ անցած խնդիրները—նկատի ունի Ստ․ Սարյանի տեսչության օրոք Մուրատ-Ռափայելյան վարժարանում ստեղծված վիճակը (տե՜ս № 67 նամակի № 2 ծանոթագրությունը)։

4․ Մաքիավելականություններուն — արտահայտությունը սերում է իտալացի քաղաքական գործիչ, գրող ու պատմաբան նիկոլո Մաքիավելիի (1469— 1327) անունից, որը պետության ամրապնդման համար թույլատրելի էր համարում բռնությունը, սպանությունը, խաբեությունը, դաժանությոԼնը։ Գործածվում է բարոյական օրենքներ չճանաչող քաղաքականության իմաստով։

5. Ձեզմե տգեղորեն աքացված է — Ա. Տիրոյանը Հ. Թորոսյանի տեսչության օրոք մինչև 1908-ի օգոստոսը եղել է ուսումնական ժողովի ժամանակավոր քարտուղար, հաշվակալ և անդամակից։ Նամակը գրելիս Վարուժանին հայտնի չէր, որ Ա․ Տիրոյանը թողել էր իր պաշտոնները։

6. Մեր տաճկահայ փոքրիկ Լեոն — Վարուժանը Դ. Ճիզմեճյանին այսպես է բնութագրել, հավանաբար նկատի առնելով նրա պատմա-արվեսաաբանական հետաքրքրությունները։

7. Ձեր հոգվույն առաջնորդությամբն է, որ լույսեն բառ մը հեգած եմ ատենոք — տե՜ս № 5 նամակի № 1 ծանոթագրությունը։

8. Իրավունք ունի ուսանող ըլլալու — Մուրատ-Ռափայելյան վարժարանի ընդունելության պայմաններով «լիկեոնական շրջանն» ավարտած «արժանավոր և քաջ հանդիսացող աշակերտաց համար» սահմանված էր որ համալսարանական ընթացք» (տե՜ս «Բազմավեպ», 1904, թիվ 7, շապիկի Բ էջը)։

9. Իր դասընկերներուն ճաշ կը պատրաստե — խոսքը «Աղքատաց ճաշարանի» մասին է (տե՜ս № 92 նամակի № 1 ծանոթագրությունը)։

10. Պեշիկթաշլյանի մը հոգին կը եղբայրանա հոգիիս — այսինքն՝ Մխիթարյանների հանդեպ իր հարգանքը նույնքան մեծ է, որքան Մ. Պեշիկթաշլյանինը։


118. <ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ>

(էջ 379)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 106։ Անստորագիր է ու անթվակիր։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 146—151։