Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/601

Այս էջը սրբագրված է

119. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 384)

Ինքնագիրը՝ ՎՄՄ կամ Ա. Սրապյանի արխիվ (Միլան), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 108։

Առաջին անգամ, հապավումով, տպագրվել է՝ «Նամականի», էջ 211 — 212։

Տպագրվամ է ամբողջությամբ, լուսապատճենից։

1. Քերթվածներուս հրատարակության — խոսքը «Տեղին սիրտը» ժողովածուի մասին է։

2. Դիմեք Խ. Խերիյանին — հիշյալ անձնավորոէթյունը մեզ անծանոթ Է։ Հայտնի չէ, թե Ա. Քասգանտիլյանը ինչպես Է վերաբերվել Վարուժանի խնդրանքին։ Ա. Չոպանյանի 1908-ի սեպտեմբերի 25-ի նամակից (տե՞ս ԳԱԹ, ԴՎՖ, № 272) երևում Է, որ բանաստեղծը հույս Է ունեցել իր հատորը հրատարակել Փարիզի հայկական միության օգնությամբ, բայց դա նույնպես չի հաջողվել։

2. Ազոլո կուզեի անցնել — տե՞ս № 113 նամակի № 1 ծանոթագրությունը։


120. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(Էջ 385)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6882։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Նամականի», Էջ 151 —152, երկրորդ անգամ՝ Երկեր, 1984, Էջ 519—520։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Հավանական է, որ Դուք Պոլիս եք — 1908-ին Թուրքիայում կատարված պետական հեղաշրջումից հետո Ա. Չոպանյանը մեկնեց Կ. Պոլիս՝ նոր ստեղծված իրադրությանը ծանոթանալու համար։

2. Հաղթության — խոսքը երիտթուրքական հեղափոխության (1908, հունիսի 24/7 հուլիսի) մասին Է։

3. Այդտեղ ապրիլ և գործել — Ա. Չոպանյանը մտադիր էր հաստատվել Կ․ Պոլսում և հարազատ միջավայրում ծավալել իր գործունեությունը (տե՛ս Վարուժանին հղած նրա 1908-ի սեպտեմբերի 20-ի նամակը, ԳԱԹ, ԴՎՖ, № 212)։

4. Բագրատունյաց դարաշրջանեն — խոսքը Բագրատունիների հայ թագավորության (885—1045) մասին է, երբ պետությունը և հատկապես մայրաքաղաք Անին ծաղկեց ու բարգավաճեց։

5. «Հայրենի լեռները» գրված է սահմանադրութենեն քանի մը օր առաջ — օսմանյան սահմանադրությունը հռչակվեց հուլիսի 23-ին, երբ Վարուժանը Թուրինում էր։ Բանաստեղծության ինքնագրում թվագրված է՝ օգոստոս 26 (տե՞ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 140—143)։