Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/602

Այս էջը սրբագրված է

6. Սիրով պիտի հրատարակեք — 1908-ի սեպտեմբերի 20-ի նամակով Ա. Չոպանյանը «Անահիտի» հունվար-փետրվար ամիսների համար Վարուժանից խնդրել էր նոր բանաստեղծություն (տե՛ս ԳԱԹ, ԳՎՖ, № 212)։ Բանաստեղծն առաջարկել է «Հայրենի լեռները», սակայն, ինչպես երևսւմ Է Չոպանյանի՝ հոկտեմբերի 8-ին Կ. Պոլսից գրած պատասխանից, նա նպատակահարմար չի գտել հրատարակել հայրենասիրական այդ «գեղեցիկ բանաստեղծությունը»։ «Այնպիսի պատմական րոպեի մեջ ենք, — գրել Է նա, — որ պետք Է շատ զգույշ ըլլանք»։ Նույն պատճառաբանությամբ խորհուրդ է տվել, «այս շատ փափուկ պահուն» հետաձգել «Ցեղին սիրտը» ժողովածուի հրատարակությունը (տե՛ս «Նամականի», էջ 270—271)։ Վարուժանը «Հայրենի լեռները» առաջին անգամ հրատարակեց «Ցեղին սիրտը» ժողովածուում։

7. Բանակցելով այդտեղ հրատարակչի մը հետ հատորիս հրաաարակվելուհ համար — հայտնի չէ, Ա. Չոպանյանը կատարե՞լ է այդ խնդրանքը, թե ոչ։ Տե՞ս նաև սույն նամակի № 6 ծանոթագրությունը։

8. Պիտի սկսիմ ասկե վերջ լոկ կյանքե գրել — խոսքը «Հեթանոս երգեր» ժողովածուի մասին է։


121. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 387)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 84ա, սևագիրը ԳՎՖ, № 84։

Սևագիրը հրատարակվել է՝ «Նամականի», էջ 159—162։

Լուսապատճենից տպագրվում է առաջին անգամ։

1. Վերապատվելի Հացունի վարդապետին գրածին — Վ. Հացունու հիշյալ նամակը չի հասել մեզ։

2. Հայկական հին իրավագիտության վրա կուզեմ these մը — ԴՎՖ-ում կան իրավագիտության վերաբերյալ ֆրանսերեն նյութեր, որոնք կարոտ են մասնագիտական ուսումնասիրության։ Տե՛ս նաև № 100 նամակի № 2 ծանոթագրությունը։

3. Կուզեի ամառը հոդ գալ՝ չեղավ — տե՞ս № 113 նամակը և համապատասխան ծանոթագրությունը։

4. Կերակուրները հոն տղաք ավելի աժան կը պատրաստեին — տե՛ս № 92 նամակը և համապատասխան ծանոթագրությանները։

5. Ստացա Ձեզմե սիրալիր քարտ մը — խոսքը Հ. Թորոսյանի 1908-ի հոկտեմբերի 15-ի նամակի (տե՞ս ԳԱԹ, ԳՎՖ, № 172) մասին է, որտեղ հայտնում էր, թե հարթվում են Վարուժանի ուսումնաոության հետ կապված դրամական խնդիրները։

6․ Հայր Կարապետ վարդապետի մասին տված լուրերնիդ — Վենետիկի