Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/603

Այս էջը սրբագրված է

Մխիթարյանները Կ. Տեր-Սահակյանին ուղարկել էին Ֆրիբուրգի համալսարան՝ գրականության հետեելու համար։

7. Այդպես դիտավորություն մը ինձի դրած էր — հավանաբար նկատի ունի Կ. Տեր-Սահակյանի՝ Վարուժանին հղած 1908-ի հունվարի 29-ի նամակի հետևյալ տողերը, «Միտք ունիմ եվրոպական քաղաք մ՛ առանձնանալ՝ համալսարան հաճախելե ավելի ազատորեն աշխատելու համար» (ԳԱԹ, ԴՎՖ, № 311)։

8. Գրեցի, որ լավ կընե Կանտ գա — Վարուժանի հիշլալ նամակը չի հասել մեզ։

9. Աբբահոր — խոսքը Իգնատիոս Կյուրեղյանի մասին է։

10. Հայր Մկրտիչ վարդապետեն արդեն նամակ կսաանամ — խոսքը Մ. Պոտուրյանի՝ Կ. Պոլսից հղած 1908-ի հոկտեմբերի 7-ի նամակի (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 98) մասին է, որով, Թեոդիկի հանձնարարությամբ, Վարուժանից խնդրել էր նրա Լուսանկարը, ինքնակենսագրությունը և մի անտիպ բանաստեղծություն՝ 1909-ի «Ամենուն տարեցույցի» համար։

11. Այսպես շուտով պիտի վերադառնար Վենետիկ — Մ. Պոտուրյանի՝ Վենետիկ վերադառնալու մասին Վարուժանին հայտնել էր Հ. Թորոսյանը 1908-ի հոկտեմբերի 15-ի նամակում։

12. Այդ նամակները — ԴՎՖ-ում պահվում են Ն. Անդրիկյանի՝ 1908-ին բանաստեղծին հղած նամակներից մեկը միայն՝ գրված փետրվարի 28-ին № 120)։


122. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 391)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», Ե. Պոլիս, 1909, էջ 78—79, «Ինքնակենսագրություն տաղանդավոր քերթող Դանիել Վարուժանի» խորագրի տակ, երկրորդ անգամ՝ Երկեր, 1946, էջ 419 — 421, ապա՝ «Նամականիս, էջ 156—158, Երկեր, 1984, էջ 523 — 525։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Մկրտիչ Պոտուրյան վարդապետ քարտով մը — տե՜ս № 121 նամակի № 10 ծանոթագրությունը։

2. Բռնակալության սուրը... խորտակվեցավ — խոսքր սուլթան Աբդուլ-Համիդի իշխանության տապալման մասին է։

3. «Երգ երգոցը» — Թեոդիկի այս ստեղծագործությունը գրված է 1908-ի օգոստոսի 5-ին՝ սահմանադրության հռչակման առթիվ։ Վարուժանը հավանաբար կարդացել էր U. Պոլսի հայերեն պարբերականներից մեկում։

4. Ոտանավորը ահա կը ներփակեմ — խոսքը «Կարոտի նամակ» բանաստեղծության մասին է։ Գրել է 1908-ի ապրիլի 21-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 138—139), առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1909, էջ 76—77 (հեղինակի լուսանկարով)։