Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/604

Այս էջը սրբագրված է

5. Վահագնի բագնին վրա — հայ հեթանոսական դիցարանում արևի, ամպրոպի, ուժի և քաջության աստվածը։

6. Հայրս պանդխտած է Պոլիս — Վարուժանի ազգականուհի Թագուհի Գազանճյանի վկայությամբ Գր. Չպուգքյարյանը Կ. Պոլիս է պանդխտել, երբ Դանիելը երեք տարեկան էր, այսինքն՝ 1887-ին (տե՛ս ԳԱԹ, ԳՎՖ, № 345)։

7. Սագըզ Աղաճիի Մխիթարյան դպրոցը — նախակրթարան, ուր բանաստեղծը ուսանել է 1896—1898 թվականներին։

8. Քաղկեդոնի վարժարանը — տե՛ս № 1 նամակի № 3 ծանոթագրությունը։

9. Խավյար խան — իջևանատուն Կ. Պոլսի Ղալաթիա թաղում։

10. Սրբագրելով սիրահարական ոտանավորներս — տե՛ս № 4 նամակի № 3 ծանոթագրությունը։

11. «Հայրենիքի» մեջ — այս պարբերականի խմբագիր Նշան Թաշճյանը 1908-ի մարտի 8-ի նամակով խնդրել է Վարուժանի աշխատակցությունը (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 161), սակայն գրողն այստեղ ոչինչ չի տպագրել։


123. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 394)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 85։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 153—156։

Թվագրվում է Հ. Թորոսյանի՝ Վարուժանին հղած 1908-ի նոյեմբերի 4-ի նամակի (տե՛ս «Նամականի», Էջ 271—272) հիման վրա, որի պատասխանն է այս նամակը։

Տպագրվում Է սևագրից։

1. Նամակնիդ ընդունած եմ — խոսքբ 1908-ի նոյեմբերի 4-ի նամակի մասին է, որով Հ. Թորոսյանը պատասխանել է Վարուժանի հոկտեմբերի 17-ի (№ 121) նամակին։

2. Գրպանները պարարտեցուցած դուրս ելավ վարժուրանեն — տե՛ս 69 — 71, 73, 79, 86 և 88 նամակները։

3. Մուրատյա՞ն, թե Ռափայելյան — թեև 1870-ից Փարիզի Մուրատյան և Վենետիկի Ռափայելյան վարժարանները միացված էին, բայց ուսանողական հանձնաժողովները շարունակում էին անկախ գործել,

4. Հ. Աթանասի մեկ նամակին — Ա. Տիրոյանի հիշյալ նամակը մեզ չի հասել։

5. «Վշտի ծիծաղ» մ՛է այս—տե՛ս № 63 նամակի № 9 ծանոթագրությունը։

6. Համալսարանի դասերուն չեմ ղրված — Վարուժանը Գենտի համալսարանի 1908—1909 թթ. ուսումնական տարվա ուսանող է գրանցվել 1906-ի