Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/605

Այս էջը սրբագրված է

նոյեմբերի 13-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, չմշակված նյութեր, համալսարանի գրանցման մատյանի № 41230 արձանագրության քաղվածքը)։

7. Չըլլա՞ որ ոմն ի քահանայից դեռ թարմ ոխի մը թույնը տարածե — հավանաբար ակնարկը վերաբերում է Հովհան Ավգերին, որը անբարյացակամ է վերաբերվել Վարուժանին (տե՜ս № 39 նամակի № 4 և № 65 նամակի № 24 ծանոթագրությունները)։

8. Ձեր վերջին պատասխանդ ճակատագիրս պիտի որոշե — Հ. Թորոսյանը նոյեմբերի 18-ի նամակով Վարուժանին տեղեկագրել Է, որ նրա կրթաթոշակի հետ կապված դժվարությունները հաղթահարված են (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 174)։


124. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 397)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 78։

Առաջին անգամ առանձին հատվածներ հրատարակվել են՝ «Ամենուն տարեցույցը», 1909, Էջ 175, «Ժամանակ», օրաթերթ, Կ. Պ., 1912, թիվ 995։

Ամբոոջությամբ զետեղվել է՝ «Նամականի», Էջ 162—164։

Թվագրվում Է «Ժամանակում» հրատարակված հատվածի հիման վրա։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ընդունեցա նամակնիդ — խոսքը Թեոդիկի 1908-ի նոյեմբերի 11-ի նամակի մասին է (տե՜ս «Նամականի», Էջ 272—274)։

2. Պառնաս — տես «Կծու խոսքեր» բաց նամակի № 3 ծանոթագրությունը։

3. Ուր կը հավաքվին մեր նոր Երազողները — Թեոդիկը հայտնել էր, որ Ա. Չոպանյանի, Օ. Չիֆթե-Սարաֆի, Զ․ Եսայանի, Վ. Թեքեյանի և այլ գրողների հետ իր տանը ընթերցել են Վարուժանի «Սարսուռները» (տե՛ս «Նամականի», էջ 273)։

4. Ընդունեցա երկու Տարեցույցներն ալ — Թեոդիկը Վարուժանին էր ուղարկել 1907-ի և 1908-ի «Ամենուն տարեցույցի» հատորները՝ ակնկալելով նրա կարծիքը։

5. Ձեր ազնիվ գրագետ տիկնոջ — խոսքը գրող, բանասեր ու մանկավարժ Արշակուհի Թեոդիկի (1875—1922) մասին է։

6․ Ձեր գրադարանին համար ուղարկել — Թեոդիկը խնդրել էր «Սարսուռները» և «Զարդը»՝ հեղինակի ընծայագրերով։


125. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 399)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 96—98, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 164—166, ապա՝ Երկեր, 1984, էջ 521 — 523։